Jump to content

Ջորջ Բեռնարդ Շոու

Վիքիքաղվածք-ից
Բեռնարդ Շոուն (1934)

Ջորջ Բեռնարդ Շոու (անգլ.՝ George Bernard Shaw, հուլիսի 26, 1856նոյեմբերի 2, 1950), իռլանդացի թատերագիր։ Եղել է 1925 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն։ Ահա թե ինչու են շատերը վախենում նրանից[1]։
  • Կյանքը, հաջող թե անհաջող, երջանիկ թե դժբախտ, այնուամենայնիվ արտակարգ հետաքրքիր է[2]։
  • Պիեսի որակը նրա գաղափարների որակն է[3]։
  • Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է[4]։
  • Կնոջ ապագան նրա մոտ ձեռքում չէ[5]։
  • Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ՝ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել՝ առանց հարստանալու։
  • Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում ինչպես թռչունները, լողալ ջրում ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել. ապրել երկրի վրա՝ մարդու նման։
  • Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ։
  • Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին։
  • Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր։ Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար։
  • Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք։
  • Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է։
  • Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց՝ Ձեզ կախելու մտադրությունից։
  • Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը։
  • Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել։ Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի։
  • Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում», ոչ պակաս, քան երեսուն բառով։
  • Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի։ Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում։
  • Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը։
  • Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ։
  • Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին։
  • Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել։
  • Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է։
  • Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում։
  • Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները։
  • Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել։ Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։
  • Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը։
  • Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար՝ անհայտ։
  • Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը։
  • Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով։
  • Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 78. ISBN 99930-2-263-2. 
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 84. ISBN 99930-2-263-2. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 135. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 


Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ջորջ Բեռնարդ Շոու հոդվածը նաև Վիքիպեդիայում: