Կյանք

Վիքիքաղվածք-ից
Կյանքի շրջանը Վիեննայի Բնական պատմության թանգարանում

Կյանք, մատերիայի գոյության ակտիվ ձև, որը որոշակի առումով ավելի բարձր է գոյության ֆիզիկական և քիմիական ձևերից։

Աղբյուրով[խմբագրել]

Բենեդիկտ Սպինոզա[խմբագրել]

Ստեֆան Ցվայգ[խմբագրել]

  • Մեռածների ու ողջերի վեճի մեջ միշտ իրավացի են ողջերը[2]։

Պաուլո Կոելյո[խմբագրել]

  • Կյանքը միշտ սպասում է հարմար պահի, որպեսզի գործի[3]
  • Լիարժեք կյանք ապրելու համար, հարկավոր է գտնվել անընդհատ շարժման մեջ։ Եվ միայն այդ ժամանակ մի օրը նման չի լինի մյուսին[3]։
  • Կյանքը երբեմն լինում է զարմանալիորեն ժլատ՝ մարդը օրերով, շաբաթներով, ամիսներով, տարիներով չի ստանում ոչ մի նոր տպավորություն։ Իսկ հետո նա կիսաբաց է անում դուռը և մարդու վրա է թափվում մի հսկա ձնակույտ[3]։
  • Կան մարդիկ, ովքեր [աշխարհ]] են եկել, որպեսզի կյանքում քայլեն միայնակ ։ Դա վատ չէ, լավ էլ չէ, դա կյանքն է[3]։

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի[խմբագրել]

  • Կյանքը գուցե հեռացնում է մեզ մեր ընկերներից, թույլ չի տալիս մտածել նրանց մասին, բայց նրանք կան, գոյություն ունեն ինչ-որ տեղ՝ լուռ, մոռացված, բայց և այնքա՜ն հավատարիմ։ Եվ երբ հանկարծ մի օր մեր ճամփաները խաչվում են, նրանք մեր ուսերից բռնած՝ խնդության ճիչերով թափ են տալիս մեզ։ Իհարկե, մենք սովոր ենք սպասել[4]

Առանց աղբյուրի[խմբագրել]

Գուրգեն Մահարի[խմբագրել]

  • Եթե այս րոպեին ներս մտներ ահեղ և ամենակարող Եհովան, նստեր իմ դիմաց, մի ծխախոտ վառեր և ասեր- Տալիս եմ քեզ երկրորդ կյանք, գծիր քո երկրորդ կյանքի ուղին օրորոցից մինչև գերեզման, ինչպես որ ցանկաս, և կկատարվի քո կամքը… ինչպե՞ս կուզեիր ապրել։ Ես նրան կպատասխանեի, առանց վարանելու.
    «Ճիշտ այնպես, ինչպես ապրեցի»։
Երկրի կյանքի օրինակներ

Միխայիլ Պրիշվին[խմբագրել]

  • Կյանքը պայքար է հանուն անմահության․․․

Վիլյամ Սարոյան[խմբագրել]

  • «Բարին երբեք չի մահանում։ Եթե մահանար՝ աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա, ոչ մի տեղ կյանք չէր լինի։»

Շրի Շրի Ռավի Շանքար[խմբագրել]

  • «Եթե դուք դիտում եք, թե ինչպես եք զայրանում, զայրույթը նվազում է։ Իսկ եթե դիտում եք սերը, սերն աճում է։ Բուն դիտումն ամեն ինչ փոխում է։»

Քշիշտոֆ Զանուսի (ֆիլմից)[խմբագրել]

  • Կյանքը ժառանգական հիվանդություն է՝ մահացու ելքով, որը փոխանցվում է սեռական ճանապարհով։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 85. ISBN 99930-2-263-2. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 28. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում
  4. Անտուան դը Սենտ-Էքզյուպերի «Մարդկանց երկիրը» grqamol.am կայքում


Փիլիսոփայություն
ԲարությունՉարություն
ԿյանքՄահ
Անմահություն
Հոգի Ազատություն Ես
Կենցաղ Իրականություն
Փաստ Թեորիա Աքսիոմ Հիպոթեզ
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կյանք հոդվածը նաև Վիքիպեդիայում: