Ազատություն

Վիքիքաղվածք-ից
Ազատություն ըստ Դելակրուայի

Ազատություն, ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Միութիւն՝ ի կարեւորս, ազատութիւն՝ յերկբայականս, սէր՝ յամենայնի[1]։
Ավգուստինոս Երանելի
  • Լավ է երգը շուրթերին ոտքի վրա մեռնել, քան ապրել շղթայված, որպես ճորտ ու գերի[2]։
Թաթուլ Հուրյան
  • Գիտելիքը և միայն գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ[3]։
Դմիտրի Պիսարև
  • Աշխատանքը վարժեցնում է ուշադրության և ջանասիրության, հրահանգում է միտքը, տալիս է դրան միջոցներ, կամքին հաղորդում է ազատություն և ուրիշ հատկություններ, որոնք բոլորն էլ նպաստում են հաջողակ առաջ տանելու որևէ գործ։
Սամվել Սմայլս
  • Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ՝ նա երբեք չի լինի[4]։
Վոլտեր
  • Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա[5]։
Շառլ դե Մոնտեսքիո
  • Ուժեղների փառքը տկարների ազատությունն է[6]։
Ալֆոնս դե Լամարթին
  • Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը[7]։
Ֆրիտյոֆ Նանսեն
  • Ազատությունն ամենաթողություն չէ:
  • Չկա մարդ, որ ազատություն չսիրի, սակայն արդարամիտն այն պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր համար[8]:
Կարլ Լյուդվիգ Բյոռնե
  • Ստրկությունը ստրկություն է ծնում, ազատությունը՝ ազատություն[8]:
Ռալֆ Էմերսոն
  • Ուրիշ ժողովուրդների ճնշող ժողովուրդը չի կարող ազատ լինել[8]:
Ֆրիդրիխ Էնգելս
  • Եթե ուզում ես ազատ լինել, ինքդ ազատ եղիր[8]:
Իտալիկոս
  • Ազտությունը հնարավոր է միայն այն երկրում, որտեղ իրավունքն իշխում է կրքերին[8]:
Ժան Լակորդեր
  • Բռնապետը, երբ դառնում է այդպիսին, իրեն ստրուկ է դարձնում[9]:
Պիեռ Լերու
  • Ոչխարն ու գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դա է մարդկային հասարակության մեջ իշխող տարաձայնությունների էությունը[9]:
Աբրահամ Լինկոլն
  • Բացարձակ ազատություն կա միայն հիմարների մոտ[9]:
Ալեքսանդր Մյասնիկյան
  • Ազատությունն իրավունք է տալիս անել այն, ինչ թույլատրում են օրենքները[9]:
Մոնտեսքիո
  • Մարդու համար վերևից եկած ազատությունը ցողից ավելի չէ, եթե մարդը նախ՝ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ այնուհետև ինքը պիտի բռնանա յուր ընկերների վրա[9]:
  • Լավ է ազատության մեջ մեռնել, քան բանտում ապրել:
Միքայել Նալբանդյան
  • Ազատություն չեն տար, ազատություն կխլվի[9]:
Լևոն Շանթ
  • Ազատ է միայն նա, ով տիրապետում է իրեն[9]:
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն, ահա՝ ինչու շատերը վախենում են նրանից[9]:
Բեռնարդ Շոու
  • Ազատությունը երբեք չի շնորհվիլ. այն կա՛մ կխլվի քաջությամբ, կա՛մ կհաստատվի ջանք ու ճիգով: Շնորհած ազատությունը, ինչպես և ստացած փողը, շատ վատ գնահատվում է և շատ շուտ կորցվում[9]:
Ռափայել Պատկանյան
  • Ով ուզում է ազատ լինել, նա իսկապես ազատ է[9]:
Ժան Ժակ Ռուսո
  • Բանտարկյալը փախուստի մասին ավելի շատ է մտածում, քան բանտապահը՝ փականքների[10]:
Ստենդալ
  • Մի՛ ենթարկվեք ոչ մեկի և ոչ մեկի մի՛ ենթարկեք ձեզ[10]:
Վիլյամ Սարոյան
  • Ազատությունն այն է, երբ կախված ես միայն օրենքներից[10]:
Վոլտեր
  • Ազատ է նա, ով կարող է չստել[10]:
Ալբեր Քամյու
  • Ազատությունն ու սանձարձակությունը միմյանց հակադիր հասկացություններ են[10]:
Քվինտիլիանոս
  • Կատարյալ ազատությունը ոչ թե անկախության մեջ է, այլ պատահական կախվածությունից չճնշվելու մեջ[10]:
Պավել Ֆեոդոտով
  • Չի կարող բարեկամություն լինել այնտեղ, որտեղ ազատություն չկա[10]:
  • Նիհար ազատությունը լավ է ճարպոտ ստրկությունից[10]:
Թոմաս Ֆուլեր
  • Ազատությունը, Սանչո՛ բարեկամ, բնության կողմից տրված ամենամեծ պարգևն է[11]:
Սերվանտես
  • Օտարության մեջ ազատ լինելը այլ գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն։
Պարույր Սևակ
  • Վսեմ մարդը, տեսնելով վսեմը, դառնում է ազատ, վստահ, լայնախոհ, հանգիստ, ուրախ, բայց կատարյալ գեղեցիկը իր տեսքով ցնցում է նրան և դիտապաստ է անում, նրա առջև նա ժխտում է ինքն իրեն։
  • Ով զգում է կամքի անազատությունը՝ հոգեկան հիվանդ է. ով ժխտում է այն՝ հիմար է։
  • «Հնազանդություն» և «օրենք», սա է հնչում բոլոր բարոյական զգացումներից։ Սակայն «կամայականություն» և «ազատություն»՝ ահա թե ինչը ի վերջո կարող է բարոյականության վերջին հնչյունը դառնալ։
  • Ի՞նչ օգուտ ոգին ազատ դարձնելուց, եթե այն թռչել չգիտի։
  • Սերը - հնազանդության պտուղն է. սակայն սերունդներ են ընկած պտուղի և արմատի միջև, իսկ ազատությունը սիրո պտուղն է։
  • Ես ուզում եմ իմանալ՝ դու ստեղծագործ թե փոխադրող մարդ ես, ցանկացած նկատառմամբ. իբրև ստեղծագործոզ՝ դու պատկանում ես ազատներին, իբրև փոխադրող՝ դու նրանց ստրուկն ու գործիքն ես։
Ֆրիդրիխ Նիցշե
  • Ազատն Աստված այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել
    Իմ հողանյութ շինվածքին,
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ՝
    Երկու ձեռքս պարզեցի,
    Եվ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի։
  • -Ազատությո՜ւն,- գոչեցի, -
    Թող որոտա իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
    Թո՛ղ դաւ դնե թշնամին.
    Ես մինչ ի մահ, կախաղան՝
    Մինչև անարգ մահու սյուն,
    Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
    Անդադար՝ Ազատությո՜ւն։
«Ազատություն», Միքայել Նալբանդյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2010). Հանգանակ հայ ինքնութեան. Ամարաս հրատարակչություն. էջ 68. ISBN 978-99930-1-121-7. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 108. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 125. 
  4. [http։//www.armtown.com/forum/lofiversion/index.php/t54.html Հայ ֆորում՝ Խորիմաստ մտքեր]։ Վերստացված է՝ 2008-12-28։
  5. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 36. ISBN 99941-807-0-3. 
  6. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 314. 
  7. Սեյրանուհի Գեղամյան, ed (2008). Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ. «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն. էջ 10. ISBN 978-99941-817-9-7. 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 4:
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 5:
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6:
  11. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 7:


Փիլիսոփայություն
ԲարությունՉարություն
ԿյանքՄահ
Անմահություն
ՀոգիԱզատությունԵս
ԿենցաղԻրականություն
ՓաստԹեորիաԱքսիոմՀիպոթեզ
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ազատություն բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ազատություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: