Անատոլ Ֆրանս

Վիքիքաղվածք-ից
Անատոլ Ֆրանսը

Անատոլ Ֆրանս (ֆրանսերեն՝ Anatole France) կամ Ֆրանսուա-Անատոլ Թիբո (ֆրանսերեն՝ François-Anatole Thibault) (ապրիլի 16, 1844 - հոկտեմբերի 12, 1924), ֆրանսիացի բանաստեղծ, լրագրող և վիպասան: Նա նաև եղել է 1921 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիրը:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երկրագնդի հարստության լրիվ օգտագործելը պահանջում է թե՛ սպիտակ, թե՛ սև և թե՛ դեղին ռասաների ուժերի համախմբում: Շահագործելով, թուլացնելով, մի խոսքով, գաղութացնելով մարդկության մի մասը, մենք գործում ենք ինքներս մեր դեմ:[1]
  • Մարդ բարի է այն պատճառով, որ տառապել է: Տառապանքներից նա ստացել է ամեն ինչ, նույնիսկ իր հանճարը:[2]
  • Ես հավատում եմ ժողովուրդների ապագա միավորմանը, և ես կոչ եմ անում դրան։
  • Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է[3]:
  • Երազանքներն աշխարհը դարձնում են հետաքրքիր ու իմաստալի[4]:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 89. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 311. 
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 19:
  4. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 148:
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անատոլ Ֆրանս հոդվածը նաև Վիքիպեդիայում: