Վախ
Արտաքին տեսք
Վախ, վերահաս վտանգի ազդեցությամբ կամ անսպասելի երևույթներից առաջացած հոգեական ընկճված վիճակ, երկյուղ[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Վախը, տրտմությունը և բարկությունը մահաբեր հիվանդության պատճառ են։
- Մենք հազվադեպ ենք խորհում այն մասին, որ անհատի մեծագույն ազատություններից մեկը վախից ազատ լինելն է[2]։
- Ոչինչ չկա վախից ավելի սարսափելի։
- Երբեմն աղետի հանդեպ ունեցած վախն ավելի մեծ աղետի է հասցնում։
- Վախկոտը սպառնալիքներ է տեղում միայն այն ժամանակ, երբ վստահ է, որ անվտանգության մեջ է։
- Գայլը, թեկուզև միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար։
- Չպետք է թույլ տալ, որ վախը թելադրի խելքին։
- Վախկոտությունը շատ վնասակար է, որովհետև այն արգելակում է, որ կամքը օգտակար գործողություն կատարի։
- Վախը շողոքորթություն է ծնում։
- Վախը թերահավատության նշան է։
- Եղիշե
- Ով վախենում է մահից, նա արդեն չի ապրում։
- Վախկոտությունն իր ծաղկման շրջանում վերածվում է դաժանության։
- Փախուստի ժամանակ, սովորաբար, ավելի շատ զինվորներ են զոհվում, քան ճակատամարտում։
- Վախի պատճառն անհայտությունն է։
- Կյանքի ոչ մի պարագայից մի՛ վախիր,
- Ինչ կա, կանցնի. զուր ներկայից մի՛ վախիր,
- Այս մի կանխիկ վայրկյանն ուրախ վայելիր,
- Անցյալն անցավ, ապագայից մի՛ վախիր։
- Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
- Սարսափը մե՛րթ թևեր է տալիս ոտքերին, մե՛րթ դրանք գամում է գետնին։
- Մոնտեն
- Գնահատման հարցերում վախը վատ խորհրդատու է։
- Պլինիուս Կրտսեր
- Վախկոտները մի քանի անգամ են մեռնում, քաջերը՝ մեկ անգամ։
- Վախը՝ ահա միակ բանը, ինչից մենք պիտի երկյուղենք։
- Ով վախկոտությամբ է խնդրում, մերժում է հայցում։
- Վախկոտների հոգում երջանկության համար տեղ չկա։
- Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։
- Ով շատերի համար սարսափելի է, նա պետք է շատերից վախենա։
- Վախը արատների ամենաառատ աղբյուրն է։
- Ուշինսկի
- Ով փրկվել է խեղդվելուց, նա խաղաղ ջրից էլ կվախենա։
- Նա, ով վախենում է ձեզանից, կատի ձեզ։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2006, էջ 302-304։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- ↑ Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։