Արշալույսից վերջալույս
Արտաքին տեսք
«Արշալույսից վերջալույս», Բենիկ Սեյրանյանի հարյուր մանրապատումից հյուսված խճանկարային վիպերգությունը։ Մանրապատումներից յուրաքանչյուրը մի ավարտուն գործ է։ Իսկ ամբողջության մեջ դրանք մի կյանքի պատմություն են` արշալույսից վերջալույս։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լե'ռ, ես անհունորեն սիրում եմ քեզ, իմ Օդու-Դաղ...
Սիրում եմ նրա համար, որ հաճախ կայծակները քո սիրտն ես քաշում, իմ գյուղը զերծ պահում աղետներից, գագաթներդ դեմ ես տալիս առաջին ձյուներին, թիկունքդ` ցրտերին։ Բայց ամենից շատ սիրում եմ քեզ նրա համար, որ դու շատ ես նման մեր Մասիսներին։
- Իսկ տղան ջութակ էր նվագում...
Վերացած նվագում էր իր համար, և շրջապատի ողջ բնությունը` արևը, ամպերը, հավքերը, բոլորը, բոլորը, ասես, շունչները պահած, ունկնդրում էին նրան։ -Տեսնես ի՞նչ է նվագում,- մեքենայի միջից հարցրեց մի աղջիկ։ -Գարուն է նվագում, սեր է նվագում,- պատասխանեց մի տղա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Բենիկ Սեյրանյան, Արշալույսից վերջալույս, Սովետական գրող, 1979 թ.