Սվետլանա Ալեքսիևիչ

Վիքիքաղվածք-ից
Սվետլանա Ալեքսիևիչը (2013)

Սվետլանա Ալեքսանդրովնա Ալեքսիևիչ (բելռ.՝ Святлана Аляксандраўна Алексіевіч, մայիսի 31, 1948, Իվանո-Ֆրանկովսկ, ներկայիս՝ Ուկրաինա), խորհրդային և բելառուս գրող, լրագրող։ 2015 թվականին Սվետլանա Ալեքսիևիչը դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 112-րդ դափնեկիրը[1]։ Ալեքսիևիչի հայրը ազգությամբ բելառուս է, իսկ մայրը՝ ուկրաինուհի[2]։

Առավել հայտնի են Ալեքսիևիչի գեղարվեստա-վավերագրական ժանրի «Պատերազմը կանացի դեմք չունի» (ռուս.՝ «У войны не женское лицо»), «Չեռնոբիլյան աղոթք» (ռուս.՝ «Чернобыльская молитва»), «Ցինկե տղաներ» (ռուս.՝ «Цинковые мальчики»), «Սեքնդ հենդի ժամանակը» (ռուս.՝ «Время секонд-хэнд»), «Վերջին վկաները» (ռուս.՝ «Последние свидетели») արձակ գործերը[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես մրցանակով ինձ համար ազատություն եմ գնում։ Ես շատ երկար եմ գիրք գրում, իսկ դրա համար պետք են միջոցներ՝ գնալ, գրել, տպել։ Հիմա ես կարող եմ հանգիստ աշխատել՝ չմտածելով, որտեղից գումար հայթայթել[3]։
  • Անգամ այդպիսի րոպեներին ուկրաինացիները կարողանում են ծիծաղել։ Պատմում են թարմ անեկդոտներ։ Յանուկովիչին հարցնում են. «Ինչպես եղավ, որ Պուտինը հարձակվեց Ուկրաինայի վրա», - «Ես նրան խնդրեցի» - «Իսկ ինչպես Դուք այդ մտքին եկաք» - «Ինքը ինձ խնդրեց»[4]։

Քաղվածքներ Սվետլանա Ալեքսիևիչ վերաբերյալ[խմբագրել]

  • «Ձեր ստեղծագործ աշխատանքը անտարբեր չի թողել ոչ միայն բելառուսներին, այլև աշխարհի տարբեր պետությունների ընթերցողներին...
Սրտանց ուրախ եմ Ձեր հաջողության համար։ Մեծ հույս ունեմ, որ Ձեր մրցանակը կծառայի մեր պետությանը և բելառուս ժողովրդին» (շնորհավորանք նոբելյան մրցանակը ստանալու կապակցությամբ)[5]։
Ալեքսանդր Լուկաշենկո

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Нобелевскую премию по литературе получит Светлана Алексиевич։ Ysia.ru (08.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։
  2. Светлана Алексиевич։ 112.ua։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։
  3. Սվետլանա Ալեքսիևիչ. Նոբելյան մրցանակով ինձ համար ազատություն եմ գնում։ Panorama.am (08.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։
  4. Даже если бы завтра Путина не стало, куда бы мы делись от самих себя?։ 112.ua (08.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։
  5. Лукашенко поздравил Алексиевич с получением Нобелевской премии։ 112.ua (08.10.2015)։ Վերստացված է՝ հոկտեմբերի 9, 2015 թ.։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Սվետլանա Ալեքսիևիչ հոդվածը նաև Վիքիպեդիայում: