Հերտա Մյուլլեր

Վիքիքաղվածք-ից
Հերտա Մյուլլերը 2009 թվականին

Հերտա Մյուլլեր (գերմ.՝ Herta Müller, օգոստոսի 17, 1953, Նիցքիդորֆ, Բանատ, Ռումինիա), բանաստեղծուհի, հասարակական գործիչ։ 2009 թվականին դարձել է գրականության Նոբելյան մրցանակի 106-րդ դափնեկիրը[1]։ Մյուլլերն իր աշխատանքները գրում է գերմաներեն[2]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Պուտինը հայտարարել է «օրենքի դիկտատուրա», բայց միևնույն ժամանակ ի նկատի է ունեցել, որ օրենքը հենց ինքն է համարվում[3]։
  • Միևնույն ժամանակ, Պուտինը ամենևին կարիք չունի այս քանակությամբ թշնամիների, որպեսզի պահպանի իր իշխանությունը։ Բայց նա կարիք ունի բոլոր նոր թշնամիների, որպեսզի զգա իր իշխանությունը[3]։
  • Ես միանգամից սկսել եմ գրել գերմաներենով։ Գործը նրանում է, որ ես ծնվել եմ Ռումինիայի գերմանական համայնքի գյուղում։ Դեռևս Ավստրո-Հունգարական միապետության ժամանակներից, Ռումինիայում պահպանվել են նման համայնքներ և իմ մանկության տարիներին դրանք եղել են գործնականում մեկուսացված, ունեցել են իրենց մանկապարտեզները, դպրոցները, թերթերը, հեռուստատեսությունը։ Իհարկե այս ամենը եղել է գաղափարացված, մենք չենք ունեցել ոչ մի ազատություն, սակայն ամեն դեպքում լեզուն պահպանելու հնարավորություն եղել է։ Ես ստիպված եմ եղել սովորել ռումիներեն, արդեն, պատանեկան տարիքում, որպեսզի կարողանամ ինչ-որ կերպ շփվել տարեկիցներիս հետ...[4]
  • Գրականության օգնությամբ կարելի է ավելի լավ հասկանալ իրականությունը, օգնել ինքդ քեզ հաղթահարել այն, բայց ոչ՝ փախնել[4]։

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հերտա Մյուլլեր հոդվածը նաև Վիքիպեդիայում: