Կին

Վիքիքաղվածք-ից
Վերևից՝ ձախից աջ Վեներայի ծնունդը, Այսեդորա Դունկան, Լեսբիա, Սակագավեա, Մարի Կյուրի, Մերիլին Մոնրո, Մատա Հարի, Ու Ցզետյան, Ժաննա դ'Արկ, Նեֆերտիտի, Ինդիրա Գանդի

Կին, իգական սեռին պատկանող չափահաս մարդ, մարդու ցեղը կազմող երկու սեռերից մեկը (մյուս սեռը տղամարդն է)[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կանայք դեմ չեն, որ իրենց քնքշորեն սիրեն, սակայն նրանք ցանկանում են, որ իրենց զվարճացնեն, և ով անում է մեկն առանց մյուսի, նա ոչինչ չի անում. կանայք նույնիսկ գերադասում են, որ իրենց զվարճացնեն՝ առանց սիրելու, քան սիրեն՝ առանց զվարճացնելու։
Բեռնար դը Ֆոնտենել
  • Կանանց մասին ասելու նոր բան միշտ կգտնվի, քանի դեռ նրանցից թեկուզ մեկը կմնա երկրագնդի վրա։
Ստանիսլավ Բուֆլեր
  • Կին՝ դա մեծ խոսք է։ Նրանում օրիորդի անաղարտությունն է, նրանում ընկերուհու ինքնազոհությունն է, նրանում մոր սխրագործությունն է։
Նիկոլայ Նեկրասով
  • Ոչ մի մարդ իսկական կյանքով չի ապրել, եթե նա չի մաքրվել կնոջ սիրով, ամրապնդվել նրա արիությամբ և ղեկավարվել նրա համեստ դատողականությամբ։
Ջոն Ռեսկին
  • Կանացի դյուրըմբռնողությունն ավելի մեծ ճշգրտություն ունի, քան տղամարդկային համոզվածությունը։
Ռեդյարդ Կիպլինգ
  • Սիրեցեք և հարգեցեք կնոջը. նրա մեջ փնտրեք ոչ միայն սփոփանք, այլև ներշնչման, ձեր բարոյական ու մտավոր ընդունակությունների կրկնապատկման ուժեր։
Ջուզեպե Մաձինի
  • Կնոջ նկատմամբ սերը մեզ համար ունի մեծ, ոչ մի բանով չփոխարինվող նշանակություն. այն նման է մսի համար աղին. ներծծվելով սրտի մեջ, պահպանում է նրան փչանալուց։
Վիկտոր Հյուգո
  • Կնոջ նկատմամբ սիրուց է ծնվել ամեն գեղեցիկը երկրի վրա։
  • Կնոջ նկատմամբ սերը միշտ արդյունավետ է տղամարդու համար, ինչպիսին էլ լինի այդ սերը, նույնիսկ եթե այն միայն տառապանքներ է պատճառում, դրանցում միշտ էլ արժեքավոր շատ բան կա։
Մաքսիմ Գորկի
  • Սիրելի կնոջ նույնիսկ խստությունը լի է անհուն թովչանքով, որը մեզ համար ամենաերջանիկ րոպեներին չենք գտնում ուրիշ կանանց մոտ։
  • Իր սիրո դեմ պայքարող կնոջ հաստատակամությունն ամենահոյակապն է այն ամենից, ինչ գոյություն ունի աշխարհում։
Ստենդալ
  • Երբ կինը մինչև վերջ կին է նմում, նա ավելի շատ արժեք է ներկայացնում, քան երբ նա տղամարդու դեր է կատարում։ Կնոջ մեջ տղամարդկային հատկություններ զարգացնելը, անտեսելով նրա յուրահատուկ հատկանիշները, նշանակում է գործել բացահայտորեն նրան ի վնաս։
Ժան-Ժակ Ռուսո
  • Կինը ոչ միայն ընդունակ է հասկանալու ինքնազոհությունը, այլ նա ինքը կարողանում է զոհաբերել իրեն։
Իվան Տուրգենև
  • Չկա ավելի սքանչելի բան այն կնոջից, որի մոտ սկզբունքայնությունն անընկճելի է, անկաշառ, որը ոչ մի կերպ փքված չէ, նաև բնական է, համեստ ու կանացի, ինչպես այն ամենը, ինչ որ անում է նա։
Ալեքսանդր Ֆադեև
  • Գրեթե յուրաքանչյուր կին սիրո մեջ ընդունակ է ամենամեծ հերոսության։
Ալեքսանդր Կուպրին
  • Մեծ է ներողամտությունը կնոջ սրտում, բայց չպետք է այն ի չարը գործադրել, հարկ է կարենալ գնահատել[2]։
  • Քիչ է սիրել կնոջը նրա շնորհած երջանկության համար, այլ երջանիկ լինել նրան երջանկացնելով[3]։
Գևորգ Աբաջյան
  • Երբ կինը օղի էր խմում թեյի բաժակով, ամուսինը երկյուղից հարբում էր[4]։
Գևորգ Հայրյան
  • Կինը հազվադեպ է ներում մեզ մեր խանդոտությունը և երբեք չի ներում դրա բացակայությունը[5]։
Տուլե

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։
  2. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 94
  3. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 95
  4. Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
  5. Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ

Աղբյուրներ[խմբագրել]

  • Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ, էջ 480-484։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կին հոդվածը նաև Վիքիպեդիայում: