Պատրիկ Մոդիանո

Վիքիքաղվածք-ից
Պատրիկ Մոդիանոն 2014 թվականի դեկտեմբերի 6-ին

Պատրիկ Մոդիանո (ֆր.՝ Patrick Modiano, ծնվ.՝ 1945 թ.-ի հուլիսի 30-ին, Բուլոն-Բայանկուր, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, կինոսցենարիստ։ 2014 թվականին Պատրիկ Մոդիանոն դարձավ գրականության բնագավառի Նոբելյան մրցանակի 111-րդ դափնեկիրը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սերը գալու է իր ոտքով, անաղմուկ, և չես կարող նրանից փախչել։ Եվ այնժամ միայն դու նրան կնկատես, երբ դժվար կլինի առանց նրա շնչելը։
  • Երբեք այլ գործով, քան գրականությունն է, չեմ ուզել զբաղվել։
  • Ես ամբողջովին անցյալով եմ համակված։
  • Երկար ժամանակ ու պարբերաբար նույն երազն էի տեսնում։ Երազում էի, որ էլ ստիպված չեմ լինելու գրել, որ ես արդեն ազատ եմ։ Ես ազատ չեմ։ Ավա՜ղ։ Ես դեռ մաքրում եմ նույն տեղանքը՝ կարծես այն վերջ չունի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պատրիկ Մոդիանո հոդվածը նաև Վիքիպեդիայում: