Jump to content

Խնձոր

Վիքիքաղվածք-ից
Կարմիր խնձորներ

Խնձոր, խնձորենու պտուղ։ Խնձորենին պատկանում է վարդազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղին։

Հնագույն ժամանակներից խնձորը համարվել է արժեքավոր բուժական սնունդ։ Խնձորն օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, դոնդող, հյութ, գինի, օղի, քացախ և այլն)։ Հայտնի է «Սիդր» խնձորի փրփրուն գինին, իսկ Արևմուտքի մի շարք երկրներում՝ «Կալվադոսը» (խնձորի ավելի թունդ խմիչք)[1]։

Հայկական ծիսակատարության ժամանակ խնձորի հետ կապված 16 ծես կա[2]։

Ասացվածքներ խնձորի մասին

[խմբագրել]
  • Մի վատ խնձորը այգու անունը կարատավորի։
Կորեական ասացվածք
  • Մի փչացած խնձորը մի զամբյուղ խնձոր կփչացնի։
Վրացական ասացվածք
  • Գետն ամեն անգամ կարմիր խնձոր չի բերի։
Ադրբեջանական ասացվածք

Տարածված արտահայտություններ

[խմբագրել]
  • Կարմիր խնձոր էին/էինք ուղարկե՞լ (հայկական ավանդույթի համաձայն «կարմիր խնձոր ուղարկել» արտահայտությունն ունի ջերմ հրավերի իմաստ)[3]։
  • Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթ լսողին[4]։
  • «Կծած խնձոր» - ասոցացվում է Apple ընկերության հետ, քանի որ ընկերության լոգոն իրենից ներկայացնում է այդպիսի պատկեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Խնձոր հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Աղբյուրներ

[խմբագրել]
  • «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ», «Հայաստան» հրատարակչություն, 1969 թ., կազմող և թարգմանիչ՝ Ս. Ա. Բունիաթյան, խմբագիր՝ Արամ Ղանալանյան։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք խնձոր բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։