Jump to content

Ծերություն

Վիքիքաղվածք-ից

Ծերություն, հասունությունից հետո կյանքի այնպիսի շրջանը, երբ աստիճանաբար կենդանի մարմնի կենսական ուժերը թուլանում են։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Լավ մեղեդիները կարելի է նվագել նաև հին ջութակով[1]։
Սեմուել Բաթլեր
  • Բոլորն ուզում են երկար ապրել, բայց ոչ ոք չի ուզում ծերանալ[1]։
Պիեռ Բուաստ
  • Ծեր հասակում հարկավոր է ավելի շատ բան անել, քան երիտասարդ ժամանակ[1]։
  • Պարապ կյանքն անժամանակ ծերություն է[1]։
  • Ծերունի դառնալը մեծ արվեստ չէ, արվեստը ծերությունը հաղթահարելն է[1]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Հաճելի է այն ծերունին, որը սիրալիր է և լուրջ[1]։
Դեմոկրիտ
  • Երբ ծերանում ես, ավելի հաճախ ես մտածում երիտասարդության մասին[1]։
Ալեքսանդր Դյումա հայր
  • Երբ մեղուները ծերանում են, դադարում են մեղր բերել[2]։
Թոմաս Դրեյքս
  • Ծեր խենթերը երիտասարդներից ավելի խենթ են[2]։
  • Ծերունի լինելն արվեստ է, որին քչերն են տիրապետում[2]։
Ֆրանսուա Լարոշֆուկո
  • Ծերության մասին մտածմունքը ծերացնում է[2]։
Է. Կապիև
  • Կյանքի երեկոն իր հետ բերում է իր լամպը[2]։
Ժոզեֆ Ժուբեր
  • Ծուխը բոցի ծերությունն է[2]։
Արթուր Կապդևիլա
  • Քառասուն տարեկան հասակը պատանեկության ծերությունն է, հիսունը՝ ծերության պատանեկությունը[2]։
Վիկտոր Հյուգո
  • Մի՛ ծաղրիր ծերությունը. չէ՞ որ դու էլ ես գնում դեպի այն[2]։
Մենանդրոս
  • Ծերությունը հիվանդություններից ամենաանհուսալին է[2]։
Հորաս Ման
  • Որպեսզի խարխուլ շենքը փլվի, բնավ էլ երկրաշարժ պետք չէ[2]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Երբ մարդը երիտասարդ է, նա դեռ չի պատկերացնում կյանքը, երբ ծերանում է, դառնում է մանուկ[2]։
Բլեզ Պասկալ
  • Ծերությունը թախծալի է այն պատճառով, որ մենք զրկվում ենք ոչ միայն ուրախություններից, այլև հույսերից[2]։
Ժան Պոլ
  • Որքան ավելի ենք մոտենում ծերությանը, ժամանակն ավելի արագ է թռչում[2]։
Էտլեն Սենանկուր
  • Ոչ ոք չի զգում, թե ինչպես է անցնում ջահելությունը, բայց բոլորն են զգում, երբ այն արդեն անցել է[3]։
Սենեկա
  • Վախեցիր ծերությունից, որովհետև այն մենակ չի գալիս[3]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Հիմարի համար ծերությունը բեռ է, տգետի համար՝ ձմեռ, իսկ գիտունի համար՝ ոսկե հունձք[3]։
Վոլտեր
  • Հարկավոր է միշտ հիշել, որ ծերությունը անխուսափելիորեն կգա, և որ ոչ մի ժամ ձեզ համար թող իզուր չանցնի[3]։
Օվիդիոս
  • Երբ ծերանում ես, սովորությունները դառնում են բռնակալներ[3]։
Գուստավ Ֆլոբեր
  • Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում[3]։
Թոմաս Ֆուլեր
  • Ո՞ւմ է պետք լավ լինելը, երբ ծեր ես: Այդ ժամանակ ոչինչ չես կարող վայելել[4]: Ջովաննա
Գրացիա Դելեդդա, Ամուսնալուծությունից հետո

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 213։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 214։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 215։
  4. Գրացիա Դելեդդա, Ամուսնալուծությունից հետո, Ե., Դարակ, 2020: Իտալերենից թարգմանեց` Լուսինե Հակոբյանը, խմբագիր` Հովիկ Չարխչյան: