Jump to content

Արվեստ

Վիքիքաղվածք-ից
Մերկուրի նավը՝ երկու թրքական նավերին հաղթելուց հետո, գործ՝ Հովհաննես Այվազովսկի

Արվեստ, իրականության ստեղծագործական վերարտադրությունը գեղարվեստական պատկերների միջոցով[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան[2]։
Հրանտ Մաթևոսյան
  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար[3]։
  • Արվեստը մարդու հզորության գլխավոր դրսևորումն է[3]։
  • Արվեստը մարդկանց միավորման ուղիներից մեկն է[3]։
  • Արվեստը, եթե նա արվեստ է, պետք է մատչելի լինի բոլորին, և առանձնապես նրանց համար, ում անունից ստեղծվում է այն[3]։
Լև Տոլստոյ
  • Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը։ [4]
Կամիլ Պիսարրո
  • Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որը ստիպում է հեկեկալ զգայուն կանանց։ [4]
Կամիլ Պիսարրո
  • Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ—այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի[5]։
Վլադիմիր Նաբոկով
  • Չի կարելի սեփական հաճույքի համար շարունակել արվեստով զբաղվել[6]։
Եվգենի Վախտանգով
  • Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի։ Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս[6]։
Եվգենի Վախտանգով
  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը։ [7]
Մարտիրոս Սարյան
  • Ես մտածում եմ որ արվեստը՝ միակ հոգևոր բանն է այս աշխարհում։ Եվ ես հրաժարվում եմ հակադրվել հավատալ ուրիշ մարդկանց մեկնաբանություններե Աստծո։ Ես չեմ կարծում որ որևէ մարդ պիտի [հակադրվի]։ Ոչ մի անձ չի կարող հեղինակային իրավունքին տիրանալ թե Աստված ինչ է նշանակում[8]։
Մերիլին Մենսոն
  • Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը։ Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց[9]։
Ֆեոդոր Դոստոևսկի
  • Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։ [10]
Հովհաննես Թումանյան
  • Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է[2]։
Ջորջ Բեռնարդ Շոու
  • Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն։ [3]
Նիկոլայ Գոգոլ
Օսկար Ուայլդ
  • Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին[12]։
Բերթոլդ Բրեխտ
  • Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը. ահա արվեստը[13]։
  • Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Արվեստը երազի իրականացումն է։ Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը[13]։
  • Ասում են, թե արվեստը հայրենիք չունի։ Այս ճշմարիտ է, սակայն ամեն հայրենիք իր արվեստն ունի. ամեն մի ժողովուրդ՝ իր սեփական, ուրույն արվեստը[13]։
  • Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման։ Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են[14]։
Ավետիք Իսահակյան
  • Իսկական ու մեծ արվեստը, երբ էլ ստեղծված լինի, հնանալ չի կարող, այն միշտ արձագանք կգտնի եկողների սրտերում[15]։
Գևորգ Աբաջյան
  • Քանի որ մարդն արվեստից առաջ գոյություն ունի, ուստի արվեստը չի լինի, եթե նախ մարդը չլինի[16]։
Եզնիկ Կողբացի
  • Նկարիչների արվեստը լույս է, որովհետև թե՛ ծերերը, թե՛ մանուկները համահավասար դիտում են[17]։
Մովսես Կաղանկատվացի
  • «Արվեստագետը պետք է տեսանելի առարկաների ու երևույթների ընկալման միջոցով, իր ողջ էությամբ զգա ու արտացոլի Բնություն-Տիեզերքի ներքին շնչառությունն ու ներդաշնակությունը, կարգն ու միասնությունը։ Արվեստը արտաքին աշխարհի պատկերմամբ պիտի ներշնչի բնության տիեզերականությունը, նույնն է, թե պիտի արտացոլի օրինաչափոորեն իր հավերժական դրսևորումն ապրող ունիվերսալ գեղեցկությունը[18]։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը ձև և ներդաշնակություն է հաղորդում այն ամենին, ինքը կյանքում քաոս է և պառակտված[19]։
Այսեդորա Դունկան

Առանց աղբյուրի քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
Մարտիրոս Սարյան
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ՝ ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը միշտ քննադատվում է և մի կողմնակի անձ է մեղադրանքն ստանում։
Վիլլե Վալո
  • Տեսողական արվեստները նույնն են՝ կան շատ կայֆոտ, հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ պատճառվում են մտածես, և հետո կան հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ հենց քեզ վայրկյանապես հեռացնում են եղած աշխարհից։ Վերջինս ես մի քիչ ավելին եմ սիրում։
Վիլլե Վալո

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 240.
  2. 1 2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2.
  3. 1 2 3 4 5 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147.
  4. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 164.
  5. ↑ Ժամանակ և տեղատվություն (անգլերեն)։ Նաբոկովի դյուժինը. 1958.
  6. 1 2 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-263-2.
  7. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150.
  8. ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  9. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146.
  10. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
  11. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88.
  12. ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2.
  13. 1 2 3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 79։
  14. ↑ Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 78։
  15. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 63
  16. ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989
  17. ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 36
  18. ↑ Վ. Մաթևոսյան,, Զրույցներ Սարյանի հետ, Երևան, 2002, էջ
  19. ↑ Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 396։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արվեստ հոդվածը նաև Վիքիպեդիայում: