Jump to content

Կնուտ Համսուն

Վիքիքաղվածք-ից
Knut Hamsun (1890)

Կնուտ Համսուն (նորվ.՝ Knut Hamsun, օգոստոսի 4, 1859, Վոգո - փետրվարի 19, 1952, Գրիմստադ), նորվեգացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1920)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մեծ բանաստեղծն այն մարդն է, ով իրեն չի խոստովանել, ով հիրավի չի կորցրել իր ամոթը։ Ուրիշների կյանքում լինում են պահեր, երբ մենակ մնալիս ամոթից կարմրում են, սակայն մեծ բանաստեղծների դեպքում երբեք այդպիսի բան չի լինում։
  • «Կյանքը հրեշների դեմ մղվող պայքար է սրտի և ուղեղի խորխորատներում»։
  • Մեծ մարդիկ են աշխարհի բեռը շալակած տանում։
  • Ի՞նչ օգուտ ամբոխին ոտքի հանելուց, երբ քեզ այնուամենայնիվ խաչ պիտի բարձրացնեն։ Կարելի է ամբոխն այնքան ստվարաթիվ դարձնել, որ կարողանա իր սուր ճանկերով մի պատառ իշխանություն փախցնել, կարելի է նրա ձեռքը անասուն մաշկելու դանակ տալ ու պատվիրել խոցել ու խոշխոշել, և կարելի է նրան էշերի երամակի պես առաջ քշել ու քվերակության միջոցով հաղթանակ տոնել, սակայն հաղթություն տանել, հիմնավորապես հոգևոր հաղթության հասնել, աշխարհը մազաչափ անգամ առաջ տանել, ո՛չ, չի՛ կարող ամբոխն այդ բանն անել չի՛ կարող։
  • Մեծ մարդիկ զրույցի համար սքանչելի թեմա են, սակայն իշխանավորները, իշխանավոր մարդիկ, պարոնները, աշխարհի շալակը ելածները պիտի լարեն իրենց հիշողությունը և գիտենան, թե մենք ում ենք անվանում մեծ մարդ։ Ուրեմն՝ մեծ մարդիկ ամբոխի թիկունքին կանգնած մխիթարանք են, որոնց փառաբանում են փաստաբանը, ուսուցչուհին, լրագրողն ու կայսրը։
  • Մեծը նա չէ, ով ընդունակ է հեղաշրջումների, թեև և՛ հիմա, և՛ միշտ նրանք են, որ մեծ աղմուկ են բարձրացնում աշխարհում։ Ավելի մեծ է նա, ով մեր էությանն ավելի մեծ իմաստ, ավելի շատ դրական լիցք է հաղորդում։
  • Կան իրեր, որոնց մարդ մի տեսակ սիրում է ու չի կարողանում բաժանվել, իրեր, որոնց ներկայությանը վարժվում ես կյանքիդ ընթացքում և որոնք ժառանգություն ես ստացել ծնողներիցդ կամ էլ նրանց նախնիներից։
  • Խոսքն էլ պետք է մի քիչ չափ ու սահման ունենա, անգամ տղամարդկանց շրջապատում։
  • Ողորմություն տալիս են այն մարդիկ, ովքեր չեն կարող չտալ, որովհետև դրանից նրանք հոգեկան բավականություն են ստանում։ Նրանք բարությունից չէ, որ տալիս են, այլ՝ բնազդաբար, իրենց անձնական հաճույքի համար, որոշ մարդիկ այդպիսին են։
  • Առատաձեռն մարդկանց մասին հիացմունքով են խոսում։
  • Ժլատ և ագահ մարդիկ իսկապես զոհողություն են անում, երբ որևէ բան են տալիս, այդպիսի մարդիկ ավելի են արժանի հարգանքի, քան այնպիսի մարդիկ, ովքեր մի կրոն են շպրտում հանուն իրենց բավականության։
  • Գլխավորն այն չէ, թե մարդ ինչի է հավատում, այլ՝ ինչպես է հավատում...
  • Նա, ով ցանկանում է ապստամբել, իրավունք չունի դառնալ գրական ցուցադրանքի մի չնչին առարկա, այլ կենսունակ, գործունյա մի մարդ կյանքի հորձանուտում։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կնուտ Համսուն, Միստերիաներ, Երևան, «Նոր-Դար», 2006։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կնուտ Համսուն հոդվածը նաև Վիքիպեդիայում: