Իշխանություն
Արտաքին տեսք
Իշխանություն, պետություն կառավարելու իրավունք, քաղաքական տիրապետություն[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իշխանության միակ առավելությունն այն է, որ նա կարող է բարերարություն անել բոլորին։
- Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը։
- Որքան մեծ է տարածությունը հրամայողի և հպատակվողի միջև, այնքան առաջինի համար պակաս նշանակություն ունի երկրորդի արյունն ու քրտինքը։
- Իշխանությունը անօգուտ է և անկայուն, եթե ամեն բան ենթակա է միայն նրան և ոչ թե գաղափարին, որ նա մարմնավորում է։
- Չափից դուրս իշխելը իշխողների համար ամենամեծ վտանգն է։
- Գերագույն իշխանության թուլությունը ժողովրդական աղետներից ամենասարսափելին է։
- Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել։
Աղբյուրներ
[խմբագրել]- Աֆորիզմներ, Երևան, 1989։