Հարգանք

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Հարգանք, պատվի, մեծարանքի զգացում մեկի նկատմամբ` նրա արժանիքների, վաստակի գնահատման համաձայն։

Աղբյուրով[խմբագրել]

Վրթանես Փափազյան[խմբագրել]

  • Այդպես է․ ստրուկ մեծացածը՝ առանց վախի, հարգանք չգիտե․ եթե մեկին հարգանք է ցույց տալիս — դա վախենալուցն է։ Չէ՞ որ կան մարդիկ, որոնք պաշտում են ժայռեր, որովհետև վախենում են նրանցից․ կենդանիների, որովհետև սոսկում են նրանց հարձակումներից։
    • «Խելոք աքաղաղներ» պատմվածքից

Անտոն Մակարենկո[խմբագրել]

  • Ինչքան հնարավոր է, ավելի շատ պահանջներ մարդուն, ինչքան հնարավոր է, ավելի շատ հարգանք՝ նրա նկատմամբ[1]։

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե[խմբագրել]

  • Եթե կամենում եք ուրիշների հետ հաշտ ու համերաշխ ապրել և նրանց հարգանքը վայելել, ինքներդ էլ պարտավոր եք նրանց հարգել[2]։

Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս[խմբագրել]

  • Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը[3]։

Պյութագորաս[խմբագրել]

  • Ամենից առաջ մի՛ կորցնի ինքնահարգանքդ[4]։

Առանց աղբյուրի[խմբագրել]

Ֆյոդոր Դոստոևսկի[խմբագրել]

  • Ով տրամադրված է հեշտությամբ կորցնել հարգանքը ուրիշների նկատմամբ, նա ամենից առաջ, չի հարգում իրեն։

Էմանուել Կանտ[խմբագրել]

  • Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 111. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 97. 
  3. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 23. ISBN 99941-807-0-3. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 186.