Հիշողություն
Jump to navigation
Jump to search
Հիշողություն, գիտակցության մեջ անցյալի տպավորությունները պահելու և վերականգնելու կարողությունը[1]։
Քաղվածքներ[խմբագրել]
- Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները:
- Մենք շնորհակալ ենք հիշողությանն այն բանի համար, որ մեզ հնարավորություն է տալիս հիշելու: Սակայն հարկ է երախտագետ լինել նրան նաև այն բանի համար, որ հնարավորություն է տալիս մոռանալու:
- Էրիս
- Բազմիմացությունը հիշողություն է, իսկ հիշողությունը` երևակայություն:
- Ժակոբ
- Ննջեցյալի սափորը հիրավի գերեզմանատանը չէ, այլ մոռացկոտ սրտերում:
- Կոքտո
- Մարգարեի ամենալավ հատկանիշը լավ հիշողությունն է:
- Հալիֆաքս
- Հիշողությունն իր տրամադրության տակ ունի ավելի տարողունակ պահեստարան, քան հնարանքը:
- Գլուխն առանց հիշողության միևնույնն է, թե ամրոցն առանց կայազորի:
- Հիշել կարողանում է նա, ով կարողանում է ուշադիր լինել:
- Հիշողությունը միշտ ծառայության մեջ է սրտի մոտ:
- Մարդն առանց հիշողությունների վերջացած մարդ է:
- Սալակրու
- Մարդն իրենից հետո թողնում է այն, ինչի հետ կապվում են նրա անունը և ստեղծագործությունները, որոնք այդ անունը դարձնում են հիացմունքի, ատելության կամ անտարբերության խորհրդանիշ:
- Վալերի
- Մարդկային հիշողությունը սարսափելի պարգև է:
- Առնոլդ Ցվայգ
- Անցած երջանկության հիշողությունները հոգու կնճիռներն են:
- Քսավյե Մեստր
- Մեթոդը հիշողության մայրն է:
Աղբյուրներ[խմբագրել]
- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989:
Ծանոթագրություններ[խմբագրել]