Խոսք
Արտաքին տեսք
Խոսք, լեզվի գործնական կիրառությունը իբրև հաղորդակցման միջոց[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Պարզությունը խոսքի գլխավոր արժեքն է[2]։
- Ով լռել չգիտի, չգիտի նաև խոսել[2]։
- Մշուշապատ խոսել կարող է ամեն բան, պարզ խոսել կարող են քչերը[2]։
- Հակիրճությունը հաճելի է, երբ այն զուգակցվում է պարզության հետ[2]։
- Ով շատ է խոսում, քիչ է մտածում[2]։
- Ռալֆ Էմերսոն
- Խոսքը մարդկային ուժի զորավարն է[3]։
- Ամենալավը ուղիղ ու պարզ ասված խոսքն է[3]։
- Խոսքի ուժը քիչ բառերով շատ բան արտահայտել կարողանալն է[4]։
- Մինչ խոսելը կամ գործելը հարկավոր է խորհել[4]։
- Սուր խոսքը գնդակ է, որ հրազենի փողից դուրս գալով, անվրեպ խոցում է հակառակորդին։ Երբեմն այդ գնդակը հայտնաբերում են բանաստեղծների սրտում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
- 1 2 3 4 5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 200։
- 1 2 3 4 5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 201։
- 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 202։
- 1 2 Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
