Jump to content

Ժորա Հարությունյան

Վիքիքաղվածք-ից
Ժորա Հարությունյանի հուշատախտակը Երևանում

Ժորա (Գևորգ) Սաղաթելի Հարությունյան (1928 - 2002), հայ դրամատուրգ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975)։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդը գնում է, ուղին մնում:
  • Մենք ապրում ենք ընդամենը մեկ անգամ և վերջին անգամ:
  • Մարդկային կյանքի մեծությունը ոչ թե ապրած տարիներն են, այլ արած գործերը:
  • Մենք սովոր ենք ազնիվ լինել վկաների ներկայությամբ, մինչդեռ...
  • Ավելի լավ է խոսել խելոք մեռածների հետ, քան հիմար ողջերի:
  • Բնության պահպանումից շատ ենք խոսում, հարկավոր է մարդուն պահպանել, ձեռագիր ու գործ, ճակատագրեր պահպանել:
  • Աղքատի ազատությունը բանտից էլ վատ է:
  • Պարանի երկարն է լավ, խոսքի՝ կարճը:
  • Պար եկողի շնորհքը թաքպարի մեջ է երևում:
  • Հազարը կմեռնի՝ մեկը չի իմանա, մեկը կմեռնի՝ հազարը կիմանա:
  • Կա մի դատարան՝ խղճի բարձրագույն դատարանը:
  • Ցավոք, ճշմարտությունը շատ հաճախ ոչ թե երևույթ է, այլ պատահականություն:
  • Կյանքի առաջին կեսին մարդն աշխատում է անվան համար, իսկ կյանքի երկրորդ կեսին անունն է «աշխատում» մարդու համար:
  • Ավա՜ղ, շատերի համար համոզմունք չկա, կա նպատակ:
  • Խոսքը մայրենի լեզվի շինանյութն է:
  • Ընկնելու համար մեծ խելք պետք չէ:
  • Իսկական խորհուրդ տվողը նա է, ով ինքն էլ է մասնակցում իր խորհրդի կատարմանը:
  • Երբեմն ոչ մի բան այնպես չի բաժանում, որքան մոտիկությունը:
  • Սեփական հզորության մեջ է պետք գտնել սեփական փրկությունը:
  • Հիշողությունը վերացական չպետք է լինի...հիշողությանը հանգրվան է պետք:
  • Ամեն տախտակ մեխ չի վերցնում:
  • Առանց աքաղաղի կանչելու էլ լույս է բացվում:
  • Երբ կաթից բերանը այրվում է, մածունը փչելով են ուտում:
  • Վճարում ենք ոչ միայն մեղքերի, այլևս բարության ու առաքինության համար:
  • Բավարարված սիրուց երեխա է ծնվում, անբավարար սիրուց՝ տառապանք:
  • Ամեն մի վատ բան ասող իր լսողն ունի:
  • Հացից խոսողի հացը մի՛ կեր:
  • Հաղթողները չեն ցնկանում ողջ տեսնել նախկին իշխանավորներին:
  • Հզորները չեն բարեկամանում թույլերին, նրանք պարտադրում են իրենց բարեկամությունը:
  • Ճանաչելը վստահելու կեսն է:
  • Մտքի զորականները ատում են իրենց զորապետերին:
  • Կյանքին ու ժամանակներին, մարդկային հարաբերություններին պետք է նայել լրջորեն, բայց ընդունել հումորով:
  • Մարդիկ իմյանց գերազանցում են կամ երջակնությամբ, կամ հզորությամբ:
  • Ճշմարտության առջև միշտ պետք է տան դուռը բանալ, ոչ թե պատուհանը:
  • Երախտագիտության ճանապարհը ամենակարճ ճանապարհն է աշխարհում:
  • Յուրաքանչյուր անհատի մեջ բարությունը ուժեղ, հարձակողական սկիզբ պետք է լինի:
  • Մարդիկ չեն ներում ոււ չեն մոռանում միայն չարածդ, չհասցրածդ:
  • Միշտ մեղավոր է նա, ով ճշմարիտ է ոչ ժամանակին:
  • Բարկությունից է ուժ առնում չարը:
  • Ամեն մարդ աշխարհի օրենքների դեմ կռվում է իր սրտի օրենքներով:
  • Եթե մարդ չգիտե, թե որտեղից է սերում ինքը, նա ոչինչ էլ չգիտե:
  • Օտար արևը չի ջերմացնում:
  • Անտառ տնկողն էլ է Աստծուն աղոթում, անտառ կտրողն էլ:
  • Հորիցդ գնա, հողիցդ մի գնա:
  • Հարազատ արյունը ամեն ինչ ներում է:
  • Մարկային սրտի տարիքը որ թե նրա ապրած կյանքի ժամանակն է, այլ նրա չապրած ու տառապած տարիներն են:
  • Վիթխարի ուժ է ծովի լռությունը:
  • Սողացողի գլուխը միշտ ստի տակ է:
  • Ծառը արմատով է ուժեղ:
  • Ամեն մի տատի, ամեն մի պապի մահով մեր հիծողությունից մի երգ է պակասում, մի խրատ և ուժ:
  • Երևի մի կյանքը քիչ է մարդ արարածին համոզելու, որ հայրենիք ունենալը արյան պես անհրաժեշտ մի բան է:
  • Հայրենիքը մի դարպաս ունի, մի շքեղ դարպաս... Դա մուտքի դարպասն է, այլ ոչ թե փախուստի:
  • Երբեմն մեկ ճյուղի համար մեկ ծառ են կտրում:
  • Լիքը հրացանից մի մարդ է վախենում, դատարկից՝ երկուսը:
  • Ճակատագիր ասածը դեպքերիի բնական ընթացքն է:
  • Պետք է ապրել հանուն մարդկանց, այլ ոչ թե նրաց հակառակը:
  • Ծիծաղի մեջ է մեռնում և վիշտը,
Հետևաբար՝ ծիծաղն էլ վիշտ է...
  • Սիրո գինը սերն է միայն:
  • Մոռացումից է շիվ տալիս կյանքը:

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժորա Հարությունյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: