Jump to content

Խորհուրդ

Վիքիքաղվածք-ից

Խորհուրդ, մի բան անելու, մեկին կամ մի բանի վերաբերվելու և այլնի համար տրվող ցուցում՝ խրատ[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդիկ ոչ մի բան այնպես զզվանքով չեն ընդունում, ինչպես խորհուրդները[2]։
Ժոզեֆ Ադիսոն
  • Լավ խորհուրդներ ընդունել, նշանակում է մեծացնել սեփական հնարավորությունները[2]։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
  • Ունկնդրեք նրանց խորհուրդներին, ովքեր շատ գիտեն, բայց ամենից առաջ նրանց, ովքեր սիրում են ձեզ[2]։
Գրաֆ
  • Ամենից դժվարն ինքն իրեն ճանաչելն է, ամենից հեշտը՝ ուրիշներին խորհուրդ տալը[3]։
Թալես Միլեթացի
  • Երբեք խորհուրդ մի՛ տվեք ձեզնից դրամ խնդրողին[3]։
Պեդրո Կալդերոն
  • Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ իրար խորհուրդներ տալ չեն կարող[3]։
Կոնֆուցիոս
  • Խորհուրդ տալ հիմարին, նույնն է, թե հայելի տալ կույրին[4]։
Վիլհելմ Մյուլլեր
  • Բարի խորհուրդը երբեք չափազանց ուշ չի գալիս[4]։
Բեն Ջոնսոն
  • Խորհուրդ տուր ոչ այն, ինչ հաճելի է, այլ այն, ինչը լավ է[5]։
Սոլոն
  • Խորհուրդը նման է լուծողականի, հեշտ է տալը, բայց սարսափելի դժվար է ընդունելը[5]։
Պարույր Սևակ
  • Խորհուրդ լսիր ու խրատ ընդունիր, որ հետագայում իմաստուն լինես[5]։
Սողոմոն Իմաստուն
  • Եթե խորհուրդը լավն է, կարևոր չէ, թե ով է այն տվել[6]։
  • Վզին փաթաթված խորհուրդը միշտ վատ խորհուրդ է[7]։
Պոնսար

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան
  2. 1 2 3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 203։
  3. 1 2 3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 204։
  4. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 205։
  5. 1 2 3 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 206։
  6. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 207։
  7. ↑ Աֆորիզմներ, Երևան, Հայաստան, 1989, 702 էջ