Jump to content

Աստված

Վիքիքաղվածք-ից

Աստված, կրոնական պատկերացումներով՝ աշխարհն ստեղծող ու կառավարող գերագույն էակ կամ՝ բազմաստվածության մեջ՝ այդպիսի էակներից յուրաքանչյուրը։

Քաղվածքներ ստեղծագործություններից

[խմբագրել]
  • Ու՞ր էիր Աստված, երբ խենթացավ լքված մի ողջ ժողովուրդ,
Ու՞ր էիր Աստված, երբ աղերսանքը մեր մարեց անհաղորդ,
...
Լույս տուր մեզ Աստված, որ խավարում այս գորշ ճամփա նշմարենք,
Հույս տուր մեզ Աստված, որ շուրթերով չորցած քեզ գտնենք նորից ամեն[1]։
«Ուր էիր Աստված», Արթուր Մեսչյան
  • Երբ տեղն է գալիս, սուրբ եմ ձևանում,
Ժամում ծնկաչոք աղոթք եմ անում.
Բայց հոգիս վաղուց սատանին ծախած,
Աշխարհք եմ խաբում… Մեղա՜ քեզ, աստվա՛ծ[2]։
«Մեղա՜ քեզ, աստված…», Ալեքսանդր Ծատուրյան
  • Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…[3]
«Ամպոտ եղանակ», Պարույր Սևակ
  • Կամ ինքն Աստված իր անսահման բարությամբ
Պիտի ներեր նրան և կամ մարդն ինքնին
Պիտի քավեր հիմարությունն իր անձամբ[4]։
«Աստվածային կատակերգություն», Դանտե Ալիգիերի

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Անմնացորդ նվիրվել Աստծուն կամ նրան փոխարինող գաղափարին՝ շրջանցելով մարդուն, նրան դարձնելով Աստծո կամ գաղափարի իրագործման միջոց, նշանակում է դառնալ մոլեռանդ մոլեկրոն կամ պարզապես հրեշ[5]:
Նիկոլայ Բերդյաև
  • Մարդ չի կարող մոլեռանդ լինել, երբ Աստծո առջև է. նա այդպիսին դառնում է միայն այլ մարդկանց առջև լինելու պարագայում[5]:
Նիկոլայ Բերդյաև

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աստված հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք աստված բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։