Ճակատագիր

Վիքիքաղվածք-ից

Ճակատագիր, ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ճակատագիրը միշտ խելացիների կողմն է[1]։
Էվրիպիդես
  • Եթե նույնիսկ հավատում եք ճակատագրին, հավատացեք գոնե հօգուտ ձեզ[1]։
Էմերսոն
  • Ճակատագիրը կույր է թվում նրան, ում նկատմամբ նա բարեհաճ չէ[1]։
Ֆրանսուա դը Լարոշֆուկո
  • Ամենադիմացկուն սայլն էլ կարող է շուռ գալ[1]։
Ջոն Հեյվուդ
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, բայց երբեք նրան չենք վերագրում մեր հաջողությունները[1]։
Շարլ Ռեժիմանսե
  • Յուրաքանչյուր մարդ իր ճակատագրի ստեղծողն է[1]։
Սալուստիոս
  • Դժբախտության մեջ ճակատագիրը միշտ էլ ելքի դուռ է թողնում[1]։
Միգել Սերվանտես
  • Մինչև գինին հասնի շուրթերին, ինչե՜ր չի պատահի[1]։
Արիստոտել
  • Մարդու ճակատագիրն ինքը մարդն է[1]։
Բերթոլդ Բրեխտ
  • Ճակատագիրը մեկ անգամ վնասելով չի բավարարվում[1]։
  • Կյանքի ղեկավարը ճակատագիրն է, այլ ոչ թե իմաստությունը[2]։
  • Մեղավորը օրենքից է վախենում, անմեղը՝ ճակատագրից[2]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Չի կարելի ազդել ճակատագրի վրա[2]։
Վանգա
  • Պատահում է այնպես, որ ճակատագիրը բաժանում է երկուսին միայն այն պատճառով, որպեսզի նրանց ցույց տա, թե որքան կարևոր են մեկմեկու համար[3]։
Պաուլո Կոելյո

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
  2. 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  3. Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ճակատագիր հոդվածը նաև Վիքիպեդիայում: