Jump to content

Առաքինություն

Վիքիքաղվածք-ից

Առաքինություն, առաքինի լինելը, բարոյականություն, պարկեշտություն, ազնվություն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամեն մի առաքինություն խիզախություն է. ահա թե ինչու «վախկոտ» բառը ամենածանր վիրավորանքն է։
Ալեն
Ժաբեր
  • Ով առաքինություն է սերմանում, նա փառք է հնձում։
Լեոնարդո դա Վինչի
  • Առաքինությունն անբաժանելի բան է. Նա կամ կա, կամ` չկա։
Բալզակ
  • Թերևս առաքինությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հոգևոր նրբանկատություն։
Բալզակ
  • Առողջ և կենսունակ մնալու համար առաքինությունը պետք է հանդիպի խոչընդոտների ու դիմադրության, այլապես այն զառամում է և մահանում։
Բարետի
  • Չկա ավելի տհաճ բան, քան միջակ խելքի տեր առաքինի մարդը։
Բեզոթ
  • Կա մի սահման, որից այն կողմ զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց։
Բյորք
  • Կան մարդիկ, որոնց առաքինությունը նույնպես չի սազում, ինչպես արատը։
Բուգուր
Հեբել
  • Մշտապես պահպանության կարիք ունեցող առաքինությունը հազիվ թե արժանի է պահակի։
Հոլդսմիթ
  • Վախեցիր այն մարդուց, որը պարծենում է իր առաքինություններով։
Էբներ-Էշենբախ
  • Առաքինությունը նման է քաղցի կամ ծարավի. նրան պետք է հագեցնել։
Ջերեմի Թեյլոր
Թոմազեո
  • Առաքինության հակադրությունն ավելի շուտ թուլությունն է, քան արատը։
Լարոշֆուկո
  • Համբերատարությունն ամենահերոսական առաքինությունն է և հատկապես այդ պատճառով նա արտաքուստ ոչնչով հերոսություն չի հիշեցնում։
Լեոպարդի
  • Մարդիկ հազվադեպ են խոսում այն առաքինության մասին, որն իրենք ունեն, սակայն ավելի հաճախ դատում են նրա մասին, որն իրենց չի բավականացնում։
Լեսսինգ
  • Առաքինությունը մեծահոգության հաղթանակն է շահամոլության հանդեպ։
Լևիս
  • Շատերն առաքինություն են համարում ավելի շուտ զղջումը սխալների համար, քան դրանցից խուսափելու ձգտումը։
Լիխտենբերգ
  • Համեստությունը պետք է լիներ նրանց առաքինությունը, ովքեր ուրիշ առաքինություններ չունեն։
Լիխտենբերգ
  • Հենց որ մենք ուզում ենք առաքինություն ցուցադրել, նա չքանում է։
Կեյ
  • Մարդու առաքինությունը մեծապես կախված է հանգամանքներից, նրա շրջապատից։
Հելվեցիուս
  • Բազում են առաքինության քարոզիչները, բայց սակավ` նրա նահատակները։
Հելվեցիուս
  • Առաքինությունը ջահ է , որը լուսավորում է ոչ միայն նրան, ով տիրում է ջահին, այլև նրան, ով միայն դիտում է։
Մերե
  • Եվ առաքինությունները պետք է սահման ունենան։
Մոնտեսքյու
  • Առաքինությունն այն չէ, որ խույս տաս արատից, այլ այն, որ չձգտես նրան։
Բեռնարդ Շոու
  • Առաքինությունը կրքերի բացակայությունը չէ, այլ դրանց կառավարումը։
Հենրի Շոու
  • Ով հիանում է ուրիշների առաքինություններով, նա հիրավի ինքը շատ առաքինություններով է օժտված։
Պուբլիլիոս Սիրոս
  • Մենակությունը չի նպաստում առաքինություններին, սակայն վնասում է դատողությանը։
Սեմուել Ջոնսոն
  • Առաքինության արահետը շատ նեղ է, իսկ արատի ճանապարհը լայն է ու ընդարձակ։
Սերվանտես
  • Առաքինության օգուտն այնքան ակնհայտ է, որ չար մարդիկ այն պահպանում են շահից դրդված։
Վովենարգ
  • Առաքինության ամբողջ արժանիքը գործողության մեջ է։
Ցիցերոն
  • Առաքինությունը ժառանգաբար չի փոխանցվում։
Փեյն
  • Բնավորության մեջ չափավորության դրսևորումը միշտ առաքինություն է, սկզբունքների մեջ` միշտ արատ։
Փեյն
  • Թեև հպարտությունը չի համարվում առաքինություն, սակայն նա մայրն է բազում առաքինությունների։
Քոլինգ
  • Առաքինության համար անանցանելի ուղիներ չկան։
Օվիդիոս
  • Առաքինության զորությունն իր համեստության մեջ է։
Ֆեյխտերսլեբեն
  • Ընկերությունն ավելին է, քան առաքինության գրավականը, նա հենց ինքն առաքինությունն է, բայց հասարակական։
Լյուդվիգ Ֆոյերբախ
  • Ռազմատենչ թե խաղաղասեր` առաքինությունը միշտ զինված է. նա է լցնում զինվորի հրացանը և նշտարը դնում վիրաբույժի ձեռքը։
Ֆրանս
  • Անմեղությունը վախենում է ամեն բանից, իսկ առաքինությունը ոչնչից չի վախենում։
Ֆրանս
  • Առաքինության տանող լավագույն ուղին խուսափելն է այն բանից, ինչ պարսավում ես ուրիշների մեջ։
Ֆալես
Թոմաս Ֆուլեր

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։

Ծանոթագրություններ

[խմբագրել]