Խիղճ
Արտաքին տեսք
Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեր խիղճն անսխալական դատավոր է[1]։
- Մաքուր խիղճը լավագույն բարձն է[1]։
- Խիղճը օրենքների օրենքն է[1]։
- Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է[1]։
- Մեր ներսում ապրող օրենքը կոչվում է խիղճ։ Խիղճն իսկապես մեր արարքների հարաբերակցությունն է այդ օրենքներին[1]։
- Բարձրագույն դատարանը խղճի դատարանն է[1]։
- Խիղճը մեր ներքին դատավորն է[1]։
- Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել[1]։
- Մաքուր խիղճ ունենալ, նշանակում է մեղքեր չունենալ[2]։
- Մի՛ փնտրիր այնտեղ սրտի բարություն,
- Ուր խղճին իշխում է խորամանկություն[2]։
- Խիղճը ներքին պատիվն է, պատիվը՝ արտաքին խիղճը[2]։
- Խիղճն ամենալավ բարոյախոսական գիրքն է. նրան պետք է հաճախակի նայել[2]։
- Խիղճը մագիլներ ունեցող գազան է, որ ճանկռտում է սիրտը[2]։
- Համբավի մասին շատերն են մտածում, խղճի մասին՝ քչերը[2]։
- Մաքուր խիղճը չի վախենում մարդկանց մեջ գտնվելուց, իսկ անմաքուրը վախենում է նույնիսկ միայնության մեջ[2]։
- Ապրիր քո խղճի հետ հաշտ, և թող մարդիկ ասեն՝ ինչ ուզում են[2]։
- Մաքուր խիղճն ամենալավ բանն է[2]։
- Զգուշացիր այն ամենից, ինչ չի հավանում քո խիղճը[2]։
- Ամենալավ զարդը մաքուր խիղճն է[2]։
- Խիղճը հազար վկա արժե[3]։
- Մաքուր խիղճը չի վախենում ո՛չ ստից, ո՛չ ասեկոսեներից, ո՛չ բամբասանքներից[3]։
- Բոլոր վշտի մեծագույն սփոփանքս հենց այն է, որ ոչ մի թշնամի ի զորու չէ ինձանից խլելու խիղճս, իսկ ես երբեք չեմ դառնա ինձ այնպիսի թշնամի, որ վնաս հասցնեմ խղճիս[3]։
- Եթե ուզում ես հանգիստ քնել, մաքուր խղճով մտիր անկողին[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- 1 2 3 4 5 6 7 8 9 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 199։
- 1 2 3 4 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 200։
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980
