Երևան
Jump to navigation
Jump to search
Երևան, Հայաստանի մայրաքաղաք:
Քաղվածքներ[խմբագրել]
- Երևանը հայ ժողովրդի եռանդի և արիության իսկական դրսևորման քաղաքն է: Ես իմ կյանքում չեմ տեսել ոչ մի այնպիսի քաղաք, որը նման լիներ Երևանին, ուր բնակչությունը պատմական այդքան կարճ ժամանակահատվածում այդքան արագ աճեր[1]:
- Ժան Պոլ
- Ես աշխարհի շատ քաղաքներում եմ եղել, բայց չգիտեմ մի ուրիշ քաղաք, որն աճեր այսքան արագորեն, լիներ այսքան գեղեցիկ, ինչպես Երևանը[1]:
- Գլխավորը, որը առանձնացնում է Երևանը խորհրդային մյուս քաղաքներից, բնակիչների բնավորությունն է: Չլինելով հիշաչար, նրանք ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել հիշատակներից, տեսնելով նրա մեջ առաջնաշնորհը: Նրանք չտեսնված աշխատասեր են[1]:
- Իլյա Էրենբուրգ
- Ինձ վրա հսկայական տպավորություն թողեցին հանրապետության մայրաքաղաքի ճարտարապետական համալիրները: Ինձ թվում է, որ կգա ժամանակ, երբ Երևանը կդառնա աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը[1]:
- Պաբլո Ներուդա
- Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա՛ն,
- Իմ Հայաստանի զարդն ես Երևա՛ն:
- Աշոտ Գրաշի
- Արևի պես դու անմար ես,
- Խնդուն Երևան,
- Շողշողուն, պերճ լույսերի մեջ
- Խայտուն Երևան,
- Վարդագույն ես, մեր հոգում ես,
- Մեր տուն Երևան,
- Դու գալիքն ես, հրաշալիքն ես
- Կերտում, Երևան:
- Սարմեն