Jump to content

Երախտագիտություն

Վիքիքաղվածք-ից

Երախտագիտություն, մարդու հարաբերությունը նրան անցյալում բարերարություն ցուցաբերած անձին (խմբին, կազմակերպությանը) նկատմամբ, որն արտահայտվում է պատրաստակամության հատուկ զգացումով` պատասխանելու փոխադարձ բարերարությամբ և համապատասխան պրակտիկ գործողություններով[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Երախտագիտությունն արտահայտվում է գործով[2]։
Օնորե դը Բալզակ
  • Երախտագիտությունն ավելի շուտ դժբախտների առաքինությունն է, քան երջանիկների[2]։
Թոմագեո
  • Երախտագիտությունը մեծագույն առաքինությունն է[2]։
Քրիստիան Հեբել
  • Կա՞ արդյոք անշնորհակալ մարդուց ավելի հրեշավոր բան[2]։
Ուիլյամ Շեքսպիր
  • Երախտագիտությունն ամենից մոռացկոտն է[2]։
Ֆրիդրիխ Շիլլեր
  • Ծառայության մասին թող պատմի ոչ թե մատուցողը, այլ ստացողը[2]։
Սենեկա
  • Թող լռի նա, ով տվել է, թող խոսի նա, ով ստացել է[2]։
Միգել Սերվանտես

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Բարոյագիտական բառարան, Երևան, 1985, էջ 122։
  2. 1 2 3 4 5 6 7 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 156։


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երախտագիտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: