Jump to content

Արվեստ

Վիքիքաղվածք-ից
Մերկուրի նավը՝ երկու թրքական նավերին հաղթելուց հետո, գործ՝ Հովհաննես Այվազովսկի

Արվեստ, իրականության ստեղծագործական վերարտադրությունը գեղարվեստական պատկերների միջոցով[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան[2]։
Հրանտ Մաթևոսյան
  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար։ [3]
Լև Տոլստոյ
  • Չպետք է լինել նեղ մասնագետ. այդտեղ է արվեստի մահը։ [4]
Կամիլ Պիսարրո
  • Չկա ավելի շվայտ ու անառակ արվեստ, քան սենտիմենտալ արվեստը, քաղցրմեղցր արվեստը, որը ստիպում է հեկեկալ զգայուն կանանց։ [4]
Կամիլ Պիսարրո
  • Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ—այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի[5]։
Վլադիմիր Նաբոկով
  • Չի կարելի սեփական հաճույքի համար շարունակել արվեստով զբաղվել[6]։
Եվգենի Վախտանգով
  • Արվեստը ժողովրդից կտրված չպետք է լինի։ Կա՛մ ժողովրդի հետ, կա՛մ ժողովրդի դեմ, բայց ոչ նրանից դուրս[6]։
Եվգենի Վախտանգով
  • Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քան արվեստը։ [7]
Մարտիրոս Սարյան
  • Ես մտածում եմ որ արվեստը՝ միակ հոգևոր բանն է այս աշխարհում։ Եվ ես հրաժարվում եմ հակադրվել հավատալ ուրիշ մարդկանց մեկնաբանություններե Աստծո։ Ես չեմ կարծում որ որևէ մարդ պիտի [հակադրվի]։ Ոչ մի անձ չի կարող հեղինակային իրավունքին տիրանալ թե Աստված ինչ է նշանակում[8]։
Մերիլին Մենսոն
  • Արվեստը այնպիսի պահանջ է մարդու համար, ինչպես ուտելը և խմելը։ Ստեղծագործության պահանջը, որն իր մեջ մարմնավորում է գեղեցկությունը, անբաժան է մարդուց[9]։
Ֆեոդոր Դոստոևսկի
  • Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ։ [10]
Հովհաննես Թումանյան
  • Ամբողջ մեծ գրականությունը և արվեստը պրոպագանդա է[2]։
Ջորջ Բեռնարդ Շոու
  • Արվեստը շատ է ազնվացնում մարդուն, նրա հոգուն տալով ազնվություն և սքանչելի գեղեցկություն։ [3]
Նիկոլայ Գոգոլ
Օսկար Ուայլդ
  • Արվեստի բոլոր տեսակները ծառայում են արվեստներից մեծագույն՝ երկրի վրա ապրելու արվեստին[12]։
Բերթոլդ Բրեխտ
  • Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը. ահա արվեստը[13]։
  • Մարդն այնքան մեծ է, որքան մեծ են նրա երազները։ Արվեստը երազի իրականացումն է։ Իրականությունը անցնող կյանքն է. արվեստն է հավերժականը, ճշմարիտը[13]։
  • Ասում են, թե արվեստը հայրենիք չունի։ Այս ճշմարիտ է, սակայն ամեն հայրենիք իր արվեստն ունի. ամեն մի ժողովուրդ՝ իր սեփական, ուրույն արվեստը[13]։
  • Չկա մեծ արվեստ՝ առանց մտքերի, գաղափարների, նպատակադրման։ Մեծ արվեստագետները մեծ մարգարեներ են[14]։
Ավետիք Իսահակյան
  • Իսկական ու մեծ արվեստը, երբ էլ ստեղծված լինի, հնանալ չի կարող, այն միշտ արձագանք կգտնի եկողների սրտերում[15]։
Գևորգ Աբաջյան
  • Քանի որ մարդն արվեստից առաջ գոյություն ունի, ուստի արվեստը չի լինի, եթե նախ մարդը չլինի[16]։
Եզնիկ Կողբացի
  • Նկարիչների արվեստը լույս է, որովհետև թե՛ ծերերը, թե՛ մանուկները համահավասար դիտում են[17]։
Մովսես Կաղանկատվացի
  • «Արվեստագետը պետք է տեսանելի առարկաների ու երևույթների ընկալման միջոցով, իր ողջ էությամբ զգա ու արտացոլի Բնություն-Տիեզերքի ներքին շնչառությունն ու ներդաշնակությունը, կարգն ու միասնությունը։ Արվեստը արտաքին աշխարհի պատկերմամբ պիտի ներշնչի բնության տիեզերականությունը, նույնն է, թե պիտի արտացոլի օրինաչափոորեն իր հավերժական դրսևորումն ապրող ունիվերսալ գեղեցկությունը[18]։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը ձև և ներդաշնակություն է հաղորդում այն ամենին, ինքը կյանքում քաոս է և պառակտված[19]։
Այսեդորա Դունկան

Առանց աղբյուրի քաղվածքներ

[խմբագրել]
  • Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
Մարտիրոս Սարյան
  • Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողամալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ՝ ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
Մարտիրոս Սարյան
  • Արվեստը միշտ քննադատվում է և մի կողմնակի անձ է մեղադրանքն ստանում։
Վիլլե Վալո
  • Տեսողական արվեստները նույնն են՝ կան շատ կայֆոտ, հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ պատճառվում են մտածես, և հետո կան հրաշալի ապշեցուցիչ պատկերներ որ հենց քեզ վայրկյանապես հեռացնում են եղած աշխարհից։ Վերջինս ես մի քիչ ավելին եմ սիրում։
Վիլլե Վալո

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 240. 
  2. 2,0 2,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 117. ISBN 99930-2-263-2. 
  3. 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147. 
  4. 4,0 4,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 164. 
  5. Ժամանակ և տեղատվություն (անգլերեն)։ Նաբոկովի դյուժինը. 1958. 
  6. 6,0 6,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 113. ISBN 99930-2-263-2. 
  7. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 150. 
  8. Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  9. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 146. 
  10. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  11. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 88. 
  12. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2. 
  13. 13,0 13,1 13,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 79։
  14. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 78։
  15. Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 63
  16. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989
  17. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 36
  18. Վ. Մաթևոսյան,, Զրույցներ Սարյանի հետ, Երևան, 2002, էջ
  19. Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 396։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արվեստ հոդվածը նաև Վիքիպեդիայում: