Ժամանակ

Վիքիքաղվածք-ից
Wooden hourglass 3.jpg

Ժամանակի ընկալումը, օբյեկտիվ ժամանակի ընթացքի արտացոլումն է մարդու հոգեկանում՝ շրջակա միջավայրի հետ փոխազդեցության արդյունքում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ժամանակը բոլոր գանձերից ամենաթանկարժեքն է[1]։
Թեոֆրաս
  • Ամենաիմաստուն մարդը նա է, ում ամենից շատ է վրդովում ժամանակի կորուստը[1]։
Դանթե Ալիգիերի
Ակսել Բակունց
  • Այն մարդը, որ որոշում է իր ժամանակից թեկուզ մեկ ժամ վատնել, դեռ այնքան չի աճել, որ հասկանա կյանքի ամբողջ արժեքը[1]։
Չարլզ Դարվին
  • Պաշտեցեք ժամանակը։ Երկրպագեցեք ժամանակին, քանզի ժամանակն աստված է։ Եթե ուզում եք նոր հավատ կամ նոր կրոն ստեղծել, սկսեք ժամանակից, այլապես ձեզ մոտ ոչինչ չի ստացվի[2]։
Նոդար Դումբաձե
  • Այն մարդիկ, որոնք մշտապես ժամանակ չունեն, սովորաբար ոչինչ չեն անում[1]։
Գեորգ Լիխտենբերգ
  • Հետաձգումը ժամանակի գողություն է[1]։
Էդվարդ Յունգ
  • Ժամանակն սպիացնում է բոլոր վերքերը[1]։
Մենանդրոս
  • Ժամանակն իր շավիղից դուրս է սայթաքել. օ՜, բա՜խտ իմ դժխեմ, ինչու ծնվեցի, որ հենց ե՛ս ուղղեմ[1]։
  • Ժամանակի կորուստն անհամեմատ ծանր է նրա համար, ով ավելի շատ գիտի[1]։
Վիլյամ Շեքսպիր
  • Թե ուզում ես երգդ լսեն,

Ժամանակիդ շունչը դարձի՛ր,
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին[1]:

Եղիշե Չարենց
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք ժամանակ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։


Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 175:
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 146. 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժամանակ հոդվածը նաև Վիքիպեդիայում: