Հովհաննես Թումանյան

Վիքիքաղվածք-ից
Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869 — մարտի 23, 1923), հայ անվանի գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ։ Համարվում է ամենայն հայոց բանաստեղծ[1]։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Բանաստեղծի համար մի բառը մի աշխարք է[2]։
  • Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է[3]։
  • Գեղարվեստը հայրենիք ունի[4]։
  • Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ[5]։
  • Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի։ Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը[6]։
  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա[5]։
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն[5]։
  • Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը[7]։
  • Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար[8]։
  • Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է[9]։
  • Արևը ստվեր չի տեսնում[10]։
  • Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ[11]։
  • Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես[12]։
  • Գրականությունը ազգի հոգին է և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները[13]։
  • Ես՝ որպէս հայ գրող և հայ Գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը և բողոքելու էն վերաբերմունքը դէմ, որ ունեցել է Հայաստանի Լուսժողկոմը էս կարևոր խնդրում։ Պարոն Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ։ Շատ լաւ։
    Բայց Հայաստանի Լուսժողկոմը որտեղը՞ց է իմացել, թէ և՛ Աբեղեանը, և՛ ինքը Լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել և միայն դրանով գրել ու տպագրել։
    Պարոն Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է, հետևաբար Լուսժողկոմի հրամանը անընդունելի է։Եւ եթէ էսպէս է, ապա նրան՝ Լուսժողկոմին, մնում է ուղղել իր արած սխալը, յետ վերցնել իր արած կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց և դնել քննութեան։
  • Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են... Բայց դրա համար պետք է մարդու գլուխը ենքան մեծ ու բանական լինի, որմի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։
  • Մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու. մենք՝ կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք կողք կողքի, ինչպես մեր հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ միմյանց թիկունքին և իրենց հիմքերով միացած[15]։
  • Թշնամությունը մեր ժողովրդի մեջ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը՝ բնական ու շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում[15]։
  • Թանկագի՛ն ուսուցիչներ և սիրելի՛ աշակերտներ, դուք էլ կռվում եք այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն և ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս, արդարություն[15]։
  • Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ[15]։
  • Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է։ Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ[15]։
  • Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան[16]։
  • Մեր ապագան, ինչպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատ, էնքան լավ, թե մեզ համար, թե աշխարհի[15]։
  • Կյանքը, նույնիսկ բանաստեղծի կամքին ու քմահաճույքին հակառակ, յուր կնիքը դնում է նրա գործերի վրա, յուր ձայնը լցնում է նրա հոգին[17]։
  • Գրականություն, տպագրական խոսքը մի անհատի, մի ժողովրդի, մի ազգի հոգեկան կարողություն է, որ հանդես է հանում[17]։
  • Եթե այդ անհատը կամ ժողովուրդը ունի բարոյական մի կոչում, կյանքի մի վսեմ խորհուրդ, յուր մեջ կրում է աստվածային տարր, նրա խոսքն էլ, անշուշտ, կլինի արտահայտության մաքրության, վեհության, ճշմարտության, բանական, անկաշառ դատողությունների, անկեղծ ու վսեմ մտածմունքների և գեղեցիկ զգացմունքների[17]։
  • Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհի առջև[17]։
  • Իզուր ջանք է՝ անտաղանդ մարդկանց օգնել՝ գրող դառնալու համար։ Իր եղջյուրները պախրան ինքը պիտի շինե[17]։
  • Բանաստեղծությունը չի գրվի հանգով և վանկով, այլ՝ սրտով ու զգացմունքով[17]։
  • Գրականությունը հայրենիք չունի, բայց յուրաքանչյուր հայրենիք ունի իր գրականությունը[17]։
  • Ամբողջ մարդկությունը մի ընտանիք է։ Ժողովուրդները այդ մեծ ընտանիքի անդամներն են։ Գնում են մի նպատակի, և ամեն մեկն ունի իր դերը՝ երջանիկ դարձնելու ամենքին և ամենքի երջանկությունը դարձնելու մեկի երջանկությունը[18]։
  • Չէ՞ որ պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք։ Վերջապես լուսավորությունը, արվեստներն ու գիտությունն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհին[19]։
  • Իրեն ճանաչելը ամենամեծ հաղթանակն է[19]։
  • Լավ մարդ էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է և ամենահազվագյուտը[19]։
  • Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացմունքը։ Մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի[19]։
  • Եվ ինչքան սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինված է իր լավ գործերով[19]։
  • Խոսքը, նայած թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է[19]։
  • ...Աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով[19]։
  • Միշտ լավ է, երբ մարդ զգում է, որ մի թանկ բան ունի, որտեղ ուզում է լինել[20]։
  • Այդպես է, փոքրիկ արարածներն են կյանքը թունավորում. մեծ արարածները թույն չունեն, նրանք միայն կյանք կարող են տալ[20]։
  • Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են[20]։
  • Չէ՞ որ աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար[20]։
  • Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտակցությունով ու լուսավորությունով ճոխացած. ահա թե ո՛րն է մարդը[20]։
  • Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստոթյան, վեհության։ Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի[20]։
  • Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է[20]։
  • Երջանկության աղբյուրը մարդու իրեն սիրտն է[20]։
  • Ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ[21]։
  • Թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, ու մենք երազկոտ ժողովուրդ ենք[20]։
  • Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը՝ դպրոցի բովանդակությունը[20]։
  • Թանկագին ուսուցիչներ և սիրելի աշակերտներ, դուք եք կռվում այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն ու ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս և արդարություն[22]։

Թումանյանն իր մասին[խմբագրել]

  • Ամենից առաջ...պետք է ասեմ, որ ես, մի բան գրելիս, գրում եմ էն, ինչ որ ես եմ զգում ու մտածում...
  • Ուր մուտ են գործել բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք և հարգանք եմ նկատում դեպի ինձ, բյաց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այդ վերաբերումներին։
  • Ես կրկնում եմ, շատ համեստ կարծիք ունեմ իմ ոտանավորներիս մասին և տեսնելով այսքան համակրանք-շփոթված եմ։
  • Ես չեմ ուզում վերապրել իմ երախայրիքները-պատանեկան անփորձ գործերն են, և ավելի շատ պակասություններ ունին-քան արժանիքներ։
  • ...Ես առաջ եմ գալիս ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովուրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ։
  • ...Ազդեցությունները ես ոչ թե իմ գործերի, տողերի մեջ եմ նկատում, այլ որովհետև զգում եմ ի հոգու, իմ բարոյական ամբողջության վրա...[23]
  • Քառյակները շատ ուժեղ շտրիխներներ են, դրանք իմ հոգու կեսնագրություններ են։
Կյանքս արի հրապարակ...
Ճի՛շտ որ հրապարակ-Պոլիս գնալիս ճամփին եմ գրել[24]։
  • Գրել անկեղծ ու կենդանի լեզվով՝ դրանում է գրողի գլխավոր արժեքը[25]։

Մեջբերումներ Թումանյանի մասին[խմբագրել]

  • Հովհաննես Թումանյանը ամենահայկական, ամենազգային գրողն է, խտացումը հայ ժողովրդի աշխարհայացքի, աշխարհզգացման. նրան կարդում են Հայաստանում ծերերն ու մանուկները, մեծերն ու դպրոցականները։ Օտար երկրներում հայ մարդը երկյուղածությամբ կարդում է նրան՝ հաղորդվելու համար հեռավոր, քաղցր հայրենիքի հետ, ...հայրենիքի կարոտն առնելու։
Ազգերի եղբայրացման ոսկե օղակն էր նա կովկասյան ժողովուրդների միջև...[26]
  • Օհաննեսը կենտրոնաձիգ անձնավորություն էր՝ հյուրասեր, մարդամոտ։ Զրույցի համար հոգի էր տալիս։ Օրվա որ ժամին գնայիր նրա մոտ, ձեռքի գործը կթողներ և, ժպիտը դեմքին, կնստեր զրույցի...
Ավետիք Իսահակյան[27]
Վերնատան անդամները 1903 թվականին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած)։
  • Թումանյանի պոեզիան Հայաստանն ինքն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և բանաստեղծությամբ արտահայտված՝ մեծ վարպետի ձեռքով։
Վալերի Բրյուսով
  • Կա Մեծարենց, կա Տերյան, - և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության[28]։
  • Նա մեծ էր հողով, արյունով։ -Արմատներ ուներ նա հողում։
Իր երգերը գեղջուկ նաիրցու քրտինքով էր նա ողողում։
Հանճարեղ երգերում նրա - իր երկրի արևն է շողում:-
Նա մեծ էր հողով, արյունով։ -Արմատներ ուներ նա հողում։
  • Ես կարդում եմ նրան ու ասում. - Այս հմո՛ւտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ Հավասար՝ նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ, Մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել՝ Իրար հետ խնջույքի նստելիս[28]։
Եղիշե Չարենց
  • Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն։

.... Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը լեհերի համար»։

Ավետիք Իսահակյան
  • Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք։ Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը[23]։
Արմեն Տիգրանյան
  • Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամբ[28]։
Մարտիրոս Սարյան
  • Թումանյանի պոեմներից առաջացած հիացմունքից չեմ կարողանում ազատվել. փափագում եմ ինչքան կարելի է շուտ սկսել Թմկաբերդի իշխանուհու մասին օպերան[28]։
Ալեքսանդր Սպենդիարյան
  • Ընթերցելով Թումանյանի երկերը՝ մեր ժողովուրդը նրանց մեջ գտավ իր սեփական հույզերի և մտքերի ամենահարազատ վերարտադրումը։ Նրա ստեղծագործության միջոցով ժողովուրդը ինքը ճանաչեց իրեն և սիրեց Թումանյանին անմահական սիրով[28]։
Վիկտոր Համբարձումյան
  • Հովհաննես Թումանյանը ստեղծել է իր սեփական երկերը մե պոեզիայի մեջ։ Նա արդեն վարպետ է ամեն կողմից, մեծ գեղարվեստագետ և ժոովրդական հոգու իմաստուն ու վսեմ թարգման։ Նա կանգնած է իր հստակ ճանապարհի վրա, որ լի է գեղարվեստական հրաշալիքներով[26]։
  • Այսօր Թումանյանը իր լեզուն հասցրել է այն բյուրեղանման պարզության, որը մոտեցնում է նրան Պուշկինին, և որը նրա գերագույն արժանիքներից մեկը պիտի համավի[28]։
Վահան Տերյան
  • Հովհաննես Թումանյանը դարագլուխ է մեր գրական կուլտուրաի պատմության մեջ։ Նա բարձրացնում է մեր կուլտուրայի արժեքը, բարձրացնում է նրա տեսակարար կշիռը։ Նա պատկանում է իր ժողովրդին, որին ծառայեց նա իր գրչով ու խոսքով...[26]
Դերենիկ Դեմիրճյան
  • Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը[26]։
Ավետիք Իսահակյան
  • ...Թումանյանը հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի և ոգու նկարագիրներով, հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը[29]։
Ստեփան Զորյան
  • Հովհաննես Թումանյանը այն կախարդն է, այն Այվազովսկին, որ վրձինը ձեռքին գոչում է տարերքին և հնազանդեցնում իրեն[29]։
  • Ուրիշ ժողովուրդների ընթերցողներին Թումանյանի պոեմները (օրինակ՝ «Անուշը») ավելի շատ բան են տալիս Հայաստանի և նրա կյանքի մասին, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների ստվար հատորները[29]։
  • Թումանյանի պոեզիան իր ամբողջության մեջ հենց ինքը Հայաստանն է, հնադարյան ու նոր, մեծ վարպետի հարություն առած ու տպավորված ոտանավորի մեջ[29]։
Վալերի Բրյուսով
  • Թումանյանի բոլոր երկերը տոգորված են իսկական դեմոկրատիզմով, ջերմ համակրանքով դեպի աշխատավորները։ Նրա պոեզիան գեղեցիկ է, պարզ, հանրամատչելի ու մտերիմ[29]։
Վալերի Կիրպոտին
  • Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների կարգը չդասել[29]։
Կոռնեյ Չուկովսկի
  • Ի՜նչ երջանիկ է Հայաստանը, որ ծնել է այդպիսի իսկական հումանիստ։ Ի՜նչ երջանիկ ժողովուրդ է, որ դաստիարակել է այդպիսի մեծ սիրտ։ Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք[29]։
  • Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը[29]։
Պավլո Տիչինա
  • Նրան կկարդան երկար տարիներ։ Ապագա սերունդները նրան կսիրեն շատ ժամանակ[29]։
Ալեքսանդր Մյասնիկյան
  • Ես չեմ կասկածում, որ հայ բանաստեղծության կաճառի ամենաբարձր դեմքը Հովհաննեսն է, որ այնպես լավ ճանաչում էր հայ գյուղը, իր գեղեցիկ քնարի մեջ նոր հնչյուններ կգտներ երգելու համար այն բոլոր նորը, որ առաջ է եկել... հայ աշխատավորության կյանքում[30]։
Հովհաննես Հովհաննիսյան
  • Հովհաննես Թումանյանը մեկն էր այն երջանիկներից, որոնց հոգեկան հմայքը, տաղանդի պարզությունը այնքան էր զորավոր, որ ճեղքում էր ամեն մի արգելք ու պատնեշ, հասնում էր ուրիշ սրտերի խորքը, դառնում էր հանուր ու մարդկային[30]։
Եղիշե Չարենց
  • Թումանյանը հենց նա է, ում հետ ենք մենք ամենքս՝ կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ։ Հետն ենք ամբողջ կյանքներումս՝ տակավին գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ։ Հետն ենք առավել, քան որևէ մեկ այլ գրողի[30]։
  • Թումանյանը մեր այն միակ բանաստեղծն է, որ գրել է համարյա թե գրական բոլոր ժանրերով ու տեսակներով, ըստ որում ոչ թե սոսկ գրելու փաստով, այլ այն իրողությամբ, որ ամենուրեք հանդես է եկել իբրև դասական, իբրև օրինակելի, իբրև չափանիշ։
Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պատմության կենսագիրը[30]։
Պարույր Սևակ
  • Մեր նորահաս բանաստեղծների մեջ Հովհաննես Թումանյանը միշտ բարձր է ամենքից էլ և ունի փայլուն ապագա․․․ նա ունի բարձրաթռիչք երևակայություն, ճոխ և սահուն լեզու, խորաթափանց զննողություն և այն բոլոր հոգեբանական առանձնահատկությունները, որոնք պետք են մի ապագա ինքնուրույն բանաստեղծի տաղանդն ու հանճարը բնորոշելու համար[31]։
Ղազարոս Աղայան
  • Թումանյանը մեր մշակույթի, մեր մտավոր խոյանքների, մեր սլացումների ու թռիչքների ամենաբարձր, ամենաերկնամերձ կատարն է[32]
Հրաչյա Քոչար
  • Մեր էությունը լի է Թումանյանով, նրա ոգով ու շնչով, թումանյանական խոր թախիծով ու պայծառ ծիծաղով[33]։
Հրաչյա Քոչար


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Թումանյանի կենսագրությունը։ armenianhouse.org։ Վերստացված է՝ հուլիսի 11, 2012։
  2. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 10. ISBN 5-89700-004-2. 
  3. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 19. ISBN 5-89700-004-2. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 152. 
  5. 5,0 5,1 5,2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153. 
  6. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 177. 
  7. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 32. ISBN 99930-2-276-4. 
  8. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 90. ISBN 5-89700-004-2. 
  9. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 135. ISBN 5-89700-004-2. 
  10. Արա Նեդոլյան (2003-01-30)։ Հարցազրույց Հրանտ Մաթևոսյանի հետ․ Մշակույթը ապրելու կերպ է, ոչ թե կյանքի զարդարանք։ Վերստացված է՝ 2011-11-15։
  11. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 142. ISBN 5-89700-004-2. 
  12. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 150. ISBN 5-89700-004-2. 
  13. Հովհաննես Թումանյան։ Երկերի լիակատար ժողովածու, IV հատոր. Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. 1990. էջ 239. 
  14. Յարութիւն՝ վաւերական-ուսուցողական շարժանկար
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 68։
  16. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17-18։
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 69։
  18. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 69-70։
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 70։
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 71։
  21. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 72։
  22. Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը
  23. 23,0 23,1 Հովհաննես Թումանյան։ Ասույթներ, թևավոր խոսքեր, կենսագրական և մատենագիտական տեղեկություններ. Երևան. 1969. էջ 183. 
  24. «Զրույցներից», «Խորհրդային գրականություն», 1938, N 3-4, էջ 125. 
  25. Հովհաննես Թումանյան. Խոսքեր, որոնք ստիպում են մտածել։ Վերստացված է՝ 19 դեկտեմբերի, 2015։
  26. 26,0 26,1 26,2 26,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 64։
  27. Զ. Մ. Գրիգորյան, Ա. Ա. Ղազինյան, «Գրականություն», 1992, «Լույս» հրատարակչություն, էջ 107։
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 65:
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 29,7 29,8 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 66։
  30. 30,0 30,1 30,2 30,3 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 67։
  31. Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, 1966
  32. Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, 1966
  33. Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը, Երևան, 1966


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հովհաննես Թումանյան հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝