Jump to content

Վլադիմիր Նաբոկով

Վիքիքաղվածք-ից
Nabokov (1973)

Վլադիմիր Վլադիմիրովիչ Նաբոկով (ռուս.՝ Владимир Владимирович Набоков, ապրիլի 22, 1899 — հուլիսի 2, 1977), ռուս-ամերիկացի վիպասան և պատմվածքների հեղինակ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մարդասպանին միշտ կարող ես վստահել՝ մի երևակայական արձակագրական ոճի համար[1]։
  • Այստեղ է պառկած գրական ստեղծագործության իմաստը՝ հասարակ առարկաները պատկերել այնպես որ ապագա բարյացակամ հայելիների մեջ են արտացոլվելու... Մեր շուրջի առարկաների մեջ գտնել այն հոտավետ քնքշությունը, որ միայն հետնորդները կզանազանեն, երբ մեր ամենօրյա կյանքի ամեն մանրուքը իր իրավունքին զմայլելի և փառաշուք կդառնա[2]։
  • Եվ, ամենաբարձրը՝ զգուշացիր տափակաբանություններից, այսինքն՝ այն բառերի զուգորդությունները, որ արդեն հազարավոր անգամ լույս են տեսել... Որպես մի ընդհանուր կանոն, Փորձիր բառերի նոր զուգորդություններ գտնես (ոչ թե հանուն նրանց նորության, այլ որովհետև ամեն անհատ բաներն անհատական ձևի է տեսնում և պիտի իր սեփական բառերը գտնի դրանց համար)[3]։
  • Ունակություն և գիտություն, հիշողություն և արվեստ—այս երկու զույգերը ինքնին են պահում, բայց երբ հանդիպում են՝ աշխարհում էլ ոչինչ նշանակություն չունի[4]։
  • Այս մարդկանցից որոշները խրթինորեն օտար ազգերի լրտեսական գերատեսչությունների հետ խճճվել էին, և հետաքրքրաշարժորեն կցատկեին եթե հետևից նրանց մոտենաիր և իրենց ուսին կտկտացնեիր[5]։
  • Արդյո՞ք «Պատերազմ և խաղաղություն» կարդալիս նկատել եք այն դժվարությունները, որ Տոլստոյը վերապրեց բարոյապես վիրավորված Բոլկոնսկուն ստիպելու Նատաշայի հետ աշխարհագրական և ժամանակագրական կոնտակտի մեջ գալու համար։ Շատ ցավալի է նայելը, թե ինչպես է խեղճը քարշ տրվում և դրդվում և հրվում, որ այս ուրախ վերամիավորումը տեղի ունենա[6]։
  • Ինչու՞ Ֆլոբերի վերաբերյալ ձեռնածել «բուրժուա» տերմինի հետ։ Դուք շատ լավ գիտեք թե Ֆլոբերի իմաստով դա դասակարգի կատեգորիա չէր։ Այլ ասած, Ֆլոբերը Մարքսի աչքերում բուրժու էր՝ մարքսիսական իմաստով, երբ Մարքսը Ֆլոբերի աչքում բուրժուա էր ֆլոբերական իմաստով[7]։
  • Եվ իսկապես, դրա պատճառը, որ մենք երկնային պայմաններում ենք մտածում մահվան մասին այն է, որ տեսանելի երկնակամարը, հատկապես գիշերվան (...)ամենահամարժեք և միշտ-ներկա խորհրդանիշն է այն անծայրածիր լուռ պայթյունի[8]։
  • Փիլիսոփայությունը հարուստների մոգոնածն է[9]։
  • Սիրտս քոր է գալիս,- ահավոր զգացողություն է[9]։
  • Վշտաբեկ գլխով արեց ու նորից թքեց: Միշտ զարմանում եմ նրանից, թե ինչքան թուք ունի հասարակ ժողովուրդը[9]:
  • Հեղինակի բարձրագույն երազանքը` ընթերցողին հանդիսականի վերածելն է. ձեռք բերվու՞մ է դա երբևէ: Գրական հերոսների դժգույն օրգանիզմները, սնուցվելով հեղինակի ղեկավարությամբ, լցվում են ընթերցողի կենդանի արյամբ. հեղինակի հանճարը կայանում է այն բանում, որ օժտի նրանց այդ սնուցման շնորհիվ կենդանանալու և երկար ապրելու ունակությամբ: Բայց հիմա ինձ ոչ թե գրականություն է պետք, այլ հասարակ կերպարվեստի կոպիտ ակնառություն[9]:
  • Քսան թվականին նա դեռևս ասում էր․ իսկական ռուս մուժիկը միապետական է: Հիմա նա ասում է` իսկական ռուս մուժիկը բնաջնջվել է[9]:
  • Ես երբեմն ինձ հարց էի տալիս, թե, իսկապես, ինչի՞ համար եմ սիրում նրան. գուցե թե դարչնագույն շողարձակ աչքերի ջերմությա՞ն, մի կերպ սանրած շագանակագույն մազերի բնական ալիքի՞, կլորիկ, շարժուն ուսերի՞, իսկ ամենաճիշտը` իմ հանդեպ տածած նրա սիրո համար[9]
  • Նկարիչը հենց տարբերությունն է տեսնում: Նմանությունը տեսնում է անտեղյակը[9]:
  • Աստծո չգոյությունը շատ պարզ է ապացուցվում: Անհնարին է ընդունել, օրինակ, թե ոմն լրջամիտ Որդի` ամենազոր և իմաստագույն, զբաղվեր այնպիսի անմիտ գործով, ինպես մարդուկ-մարդուկ խաղն է, ընդ որում և դա ամենաանհեթեթն է, սահմանափակելով իր խաղը մեխանիկայի, քիմիայի, մաթեմատիկայի տափակագույն օրենքներով, և երբեք, նկատի առեք, երբե'ք ցույց չտալով իր դեմքը, այլ միայն ծածուկ, երկիմաստություններով, գողի պես. էլ այստեղ ինչ հայտնություն, ինչ բան- արտահայտեր վիճելի ճշմարտություններ` նրբին հիստերիկի թիկունքի ետևից[9]:

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Լոլիտա (անգլերեն). Putnam. էջ 58. 
  2. Մի մայրամուտի մանրամասնություններ (անգլերեն). McGraw-Hill. էջ 76. 
  3. Ընտիր նամակներ՝ Կիրիլ Նաբոկովին։ մոտ 1930:
  4. Ժամանակ և տեղատվություն (անգլերեն)։ Նաբոկովի դյուժինը. 1958. 
  5. Ընթերակա արտադրողը (անգլերեն)։ Նաբոկովի դյուժինը. 1958. 
  6. Նաբոկով-Ուիլսոն նամակները։ Սեպտ. 18, 1941:
  7. Նաբոկով-Ուիլսոն նամակները։ Հուն. 4, 1949:
  8. Որ Որ Հալեբում մի անգամ... (անգլերեն)։ Նաբոկովի դյուժինը. 1958. 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Վլադիմիր Նաբոկով «Հուսալքություն»։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վլադիմիր Նաբոկով հոդվածը նաև Վիքիպեդիայում: