Լև Տոլստոյ

Վիքիքաղվածք-ից
Լեո Տոլստոյ

Լև Նիկոլաևիչ Տոլստոյն (ռուս.՝ Лев Никола́евич Толсто́й, սեպտեմբերի 9, 1828 - նոյեմբերի 20, 1910), ռուս գրող է, ընդարձակապես ճանաչված ինչպես վիպասանների ամենամեծերից: Նրա գրածներից են «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» գրքերը:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար:[1]
  • Արվեստը մարդու հզորության գլխավոր դրսևորումն է:[1]
  • Արվեստը մարդկանց միավորման ուղիներից մեկն է:[1]
  • Արվեստը, եթե նա արվեստ է, պետք է մատչելի լինի բոլորին, և առանձնապես նրանց համար, ում անունից ստեղծվում է այն:[1]
  • Գիտությունը այն ժամանակ է կարևոր գործ, երբ ծառայում է մարդկանց բարիքներին:[1]
  • Ամեն արված գործում լավ արված քիչը ավելի լավ է վատ արված շատից: Նույնը և գրքում:[2]
  • Տաղանդը ուրիշ բան չէ, բայց եթե տեսնել իրերի մեջ այն, ինչ ուրիշները չեն տեսել:[3]
  • Ուժեղ մարդիկ միշտ անկեղծ են:[4]
  • Առանց իմանալու, թե ով եմ ես և ինչու եմ այստեղ, կյանքն անհնար է:[5]
  • Եթե մարդիկ քեզ խանգարում են, ապա քո ապրելն իզուր է։ Մարդկանցից հեռանալն ինքնասպանություն է։
  • Վախկոտ ընկերը թշմանուց ավելի սարսափելի է, քանի որ թշնամուց զգուշանում ես, իսկ ընկերոջ վրա հույս ես դնում[6]
  • Հոգու համար բարությունը նույնն է, ինչ-որ առողջությունը մարմնի. այն չի երևում, երբ ունես այն, և ամեն դեպքում այն միշտ բերում է հաջողության[7]:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147. 
  2. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 175. 
  3. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 166. 
  4. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 313. 
  5. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. հատոր. «Զանգակ-97» հրատարակչություն. էջ 5. ISBN 978-99941-1-748-2. 
  6. Վ. Վորոնցով, Բանականության Սիմֆոնիա. հատոր. 
  7. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009: