Jump to content

Գիտություն

Վիքիքաղվածք-ից
Գիտության գեղեցիկ աշխարհը
  • Գիտությունը մտքի բազմադարյան անխոնջ աշխատանքն է՝ համակարգի միջոցով ընդհանրացնելու մեր աշխարհի ճանաչողական բոլոր երևույթները[1]։
  • Գիտության մեջ ամեն ինչ կարևոր է[1]։
  • Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց[1]։
  • Դժվար գիտություններ չկան, կան միայն դժվար, այսինքն՝ չմարսվող շարադրանքներ[1]։
  • Գիտությունը մարդկային հոգին հերոսացնելու լավագույն ուղին է[1]։
  • Ցանկացած գիտության բանալին հարցական նշանն է[1]։
  • Գիտությունը մարդկության բարերարն է[1]։
  • Գիտությունը չարիքի սանձն է[2]։
  • Լավ է գիտունի հետ միշտ քաղցած մնալ, քան տգետի հետ քեֆ անել[3]։
  • Գիտությունը միշտ փոփոխվող, միշտ հարատևող մի կետ է, որին ձգտում է կամ որի հետևից վազում է մարդկային միտքը[4]։
  • Գիտությունը լուսատու ճրագի նման է, որ լուսավորում է մարդկանց, իսկ տգետը նման է կույրին[5]։
  • Գիտությունը այն ժամանակ է կարևոր գործ, երբ ծառայում է մարդկանց բարիքներին[6]։
  • Չկա գիտություն՝ գիտության համար, չկա արվեստ՝ արվեստի համար. դրանք բոլորն էլ գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վեհ ու վսեմ դարձնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական բարիքներով հարստացնելու համար[6]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 7 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 126.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 127.
  3. ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ
  4. ↑ Գևորգ Աբաջյան, ed (1986). Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։. Երևան։ Սովետական գրող. էջ 352.
  5. ↑ Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 46
  6. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 147.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գիտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: