Գեղեցկություն
Արտաքին տեսք
Գեղեցկություն, գեղագիտական կատեգորիա, որ ենթադրում է օբյեկտի ասպեկտների կատարելություն ու ներդաշնակ համադրություն, ինչի շնորհիվ վերջինս դիտորդին պատճառում է գեղագիտական հաճույք։



Քաղվածքներ
[խմբագրել]- Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունն իր փայլը հաղորդում է նաև մարմնին[1]։
- Գեղեցկությունը խաբուսիկ է, բայց՝ որակով թանկ, եթե դուք աղքատ եք կամ պակաս խելացի[1]։
- Գեղեցկությունը կանանց հարստությունն է, հարստությունը՝ տղամարդու գեղեցկությունը[1]։
- Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում[1]։
- Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը մենք չենք պոկում[1]։
- Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն[1]։
- Այնտեղ, որտեղ բոլորը սապատավոր են, գեղեցիկ կազմվածքը դառնում է այլանդակություն[2]։
- Ցանկացած վիճակ գեղեցիկ է, եթե այն բնական է[2]։
- Գեղեցկությունն ամենուր հույժ ցանկալի հյուր է[2]։
- Երբ իրը դառնում է օգտակար, դադարում է գեղեցիկ լինելուց[2]։
- Գեղեցկությունը բարոյական բարու խորհրդանիշն է[2]։
- Գեղեցիկը այնպիսի բան է, որ վերաբերում է բացառապես ճաշակին[2]։
- Գեղեցկությունը կփրկի աշխարհը[2]։
- Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում[2]։
- Գեղեցկությունն առանց հմայքի միևնույնն է, թե կարթն առանց խայծի[2]։
- Ինչ է գեղեցիկը, եթե ոչ փետուրներով զարդարված թութակ[3]։
- Նա, ով ծանոթ չի եղել նախնիների ստեղծագործություններին, ապրել է՝ չճաշակելով գեղեցիկը[3]։
- Գեղեցիկ է թվում այն ամենը, ինչին սիրով ես նայում[3]։
- Գեղեցիկը միայն ճշմարտության մեջ է[3]։

- Տխրության մեջ էլ գեղեցկություն կա[3]։
- Գեղեցիկը ձևի ու բովանդակության ներդաշնակությունն է[3]։
- Գեղեցկությունն օղի է. չափավորն ախորժակ կբանա, իսկ չափազանցը կգինովցնե[3]։
Գեղեցիկ բաները արցունքի մեծ կծնանին[3]։
- Մենք ապրում ենք շրջապատված գեղեցիկով, բայց մենք հաճա՞խ ենք արդյոք նկատում այդ գեղեցիկը[3]։
- Գեղեցկությունը սրտերին խաղաղություն բերելու ուժ ու շնորհք ունի[3]։
- Ոչ ամեն գեղեցկություն է սեր ներշնչում. երբեմն այն աչք է շոյում, սակայն սրտեր չի նվաճում[3]։
- Գոմաղբով լի կողովը գեղեցիկ է, եթե օգտակար է[3]։
- Հիշի՛ր՝ ամեն գեղեցիկ լավ չէ, բայց ամեն լավ՝ գեղեցիկ է[4]։
- Գեղեցկությունն անցողիկ է կյանքում, բայց ոչ արվեստում[4]։
- Ուժը հաղթում է ուժին, գեղեցկությունը հաղթում է բոլորին[4]։
- Գեղեցկությունը դիպվածի ու բարու ներդաշնակությունն է[4]։
- Ամենագեղեցիկ իրը, դառնալով առօրյա, միշտ մի բան կորցնում է իր արժեքից[4]։
- Այն ամենը, ինչ գեղեցիկ է, բարոյական է[4]։
- Հմայնքը, ինչպես և նազանքը, գեղեցկություն են շարժման մեջ[4]։
- Գեղեցիկն աստվածային է, վեհը՝ մարդկային[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- 1 2 3 4 5 6 Քաղվածքներ գեղեցկության մասին
- 1 2 3 4 5 6 7 8 9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 88։
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 89։
- 1 2 3 4 5 6 7 8 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 90։
- ↑ Պաուլո Կոելյոի 40 ոգեշնչող ցիտատները mediamag.am կայքում

