Jump to content

Գևորգ Աբաջյան

Վիքիքաղվածք-ից

Գևորգ Աբաջյան (դեկտեմբերի 25, 1920, Շնող — հոկտեմբերի 8, 2003, Երևան), հայ թատերագետ, գրականագետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ինքն իրեն տեսնելը մարդկային հոյակապ առաքինություն է, որովհետև այդ է մարդու ինքնահղկման, բյուրեղացման ու սրբագործման լավագույն միջոցը[1]։
  • Մարդկային լեզուն, որքան էլ հարուստ, չի կարող բառաձևել այն բյուրավոր անանուն զգացմունքները, որոնցով լցված է մարդկային սիրտը[2]։
  • Րոպեական դադարը իր մահացու քարացումով իսկ բացատրում է հավիտենական շարժումը կյանքի[2]։
  • Հինը պետք է նորի ավետողը լինի, ինչպես երեկոն՝ վաղվա շեփորողը։ Հինը մեծ է այն չափով, ինչ չափով ընդունակ է պատրաստել, հղկել ճանապարհը նորերի առաջ, այդ պայմանով միայն ամեն հին հիմք է, միևնույն ժամանակ սուրբ է և բարի[3]։
  • Որքան էլ դյուրավառ լինի կայծն անհատի հոգում, չի բռնկի, եթե չզարնվի մեկ այլ կամ կայծ ունեցող բազում հոգիների հետ[3]։
  • Ամեն ինչ մարդու մեջ է, մահը նույնիսկ մեզանից է և մերը, քանի որ ամեն շնչավոր էակի յուրաքանչյուր րոպեն մի անխուսափելի մոտեցում է այն վախճանին, որ չունի հետադարձ ճանապարհ[4]։
  • Բնությունը մարդ արարածի սկզբնական ու անեղծելի պատկերն է, մարդը լինելով բնության ստեղծագործությունը, ինքն ստեղծողն է ամեն ստեղծագործության[4]։
  • Այն ճարտարությունը, որով մեղուն պատրաստում է մեղրամոմը, պարզապես սքանչելի է, բայց պատրաստում է ոչ նախօրոք հղացած գաղափարով, պատրաստում է բնազդով միայն, որը բնության մեծագույն պարգևն է անլեզու արարածներին։ Մինչդեռ ասուն արարածը՝ մարդը, նախքան որևէ բան պատրաստելը «կառուցում» է իր ուղեղում[5]։
  • Գաղափարն է կենդանի շունչը, որ ստեղծում է իր սեփական ձևակերպումը ըստ ժամանակի, ըստ պայմանների, և առանց որոնց ինչ մեծ արվեստով էլ հորինված լինի ձևավորումը, ապարդյուն, ամուլ ձև կմնա միշտ[6]։
  • Ստեղծագործող միտքը միշտ ձգտում է լավին ու լավագույնին, որն իրագործել կարելի է նոր մտահղացման, նոր գաղափարի շնորհիվ[7]։
  • Աստվածության գաղափարը միշտ եղել է այն հնամենի հնարանքը, որն ամեն ըմբոստի հնազանդության է բերում[8]։
  • Մարդկությունը մի գոյավիճակ չէ, որին պետք է ենթարկվել ակամայից ծննդի մեղքով, այլ մի կոչում է դա, որին պետք է սակայն տիրանալ գերմարդկային մաքառումով[9]։
  • Մարդկային անթիվ զգացմունքների շարքում սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքի[10]։
  • Գերազնիվ հոգիները հասնելով սեփական ողբերգության գագաթնակետին կամովին գահավիժում են անդունդ՝ մահը փրկություն համարելով[11]։
  • Որքան էլ զորավոր լինի մարդկային հիշողությունը, ժամանակը սպիացած վերքեր է թողնում նույն այդ հիշողության մատյանի թերթերում[12]։
  • Բնածին գործունեությունը բռնադատում է մարդուն՝ որոնել այլ միջոցներ, ասելիքն ասելու համար[13]։
  • Ամեն վերջակետ միևնույն ժամանակ սկիզբ է, որն իր հերթին հանգելու է վերջակետի[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա։ Հուշեր։ Երևան։ Սովետական գրող, 1986, էջ 18։
  2. 1 2 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 40։
  3. 1 2 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 62։
  4. 1 2 Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 65։
  5. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
  6. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 66։
  7. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 67։
  8. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 68։
  9. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 73։
  10. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 91։
  11. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 113։
  12. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 218։
  13. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 330։
  14. ↑ Գևորգ Աբաջյան, Արտիստը ինչպես տեսա, էջ 343։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գևորգ Աբաջյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: