Եզնիկ Կողբացի

Վիքիքաղվածք-ից
Eznik Koghbatsi.jpg

Եզնիկ Կողբացին (մոտ 380 - 450) հայ փիլիսոփա, թարգմանիչ և հասարակական-եկեղեցական գործիչ է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Սխալված աշակերտի վրա մի բարկանա, չէ որ հիվանդն էլ իր կամքով չի հիվանդանում:[1]
  • Եթե անարժանին ինչպես պետք է չես կշտամբում, մի լինիր ուսուցիչ:[2]
  • Եթե մեկի որդին ուշիմ է, ծեծ չի ուտում, իսկ եթե ուշիմ չէ, շատ անգամ նրա առջև ծառային ծեծում են, որ նրան նայի ու դրանով խելոքանա: Իսկ եթե դրանով էլ չի խրատվում, հենց իրեն են ծեծ տալիս:[3]
  • Եթե քեզ նմանների հոգսերը քեզ չեն անհանգստացնում, առաջնորդ մի լինիր:[4]
  • Նախանձն է չարիքի սկիզբը:[5]
  • Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում, քան ճշմարտությանը:[5]
  • Ով ցանկանում է նայել արեգակի ճառագայթներին, պետք է սրբի ու հեռացնի աչքերի պղտորությունն առաջացնող կեղտն ու ճպուռը, որպեսզի այդ աղտոտությունները, որ երևում են բբերի շուրջ, պայծառ լույսին նայելու արգելք չլինեն:[5]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. հատոր. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4. 
  2. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. հատոր. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 9. ISBN 5-89700-004-2. 
  3. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. հատոր. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 19. ISBN 5-89700-004-2. 
  4. Հայկ Խաչատրյան, ed (1990). Հանրագիտակ օրացույց 1991. հատոր. Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն. էջ 149. ISBN 5-89700-004-2. 
  5. 5,0 5,1 5,2 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Եզնիկ Կողբացի հոդվածը նաև Վիքիպեդիայում: