Հայրենիք

Վիքիքաղվածք-ից

Հայրենիք, այն երկիրը, որտեղ մարդ ծնվել է ու որի քաղաքացին է։ Պատմականորեն տվյալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնությամբ, բնակչությամբ, հասարակական և պետական կառուցվածքով, լեզվով, մշակույթով, կենցաղով, բարքերով և այլն։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ապրել ու մեռնել հայրենիքի համար. ահա խնդիրը, որ իբրև նպատակ ես ընտրել եմ ինձ համար իմ մանկության օրերից[1]։
Խաչատուր Աբովյան
  • Ավելի լավ է չոր հաց՝ սեփական տանը, քան բազում կերակուրներ՝ օտար սեղանից[1]։
Պիետրո Արետինո
  • Նա, ով չի սիրում իր հայրենիքը, ոչինչ չի սիրում[1]։
Ջորջ Բայրոն
Վիսարիոն Բելինսկի
  • Որքան շատ ես զգում կապը հայրենիքի հետ, այնքան ավելի իրական ու հաճույքով ես այն պատկերացնում իբրև կենդանի օրգանիզմ[1]։
Ալեքսանդր Բլոկ
  • Ով հայրենիքի համար ամեն ինչ չի անում, ոչինչ չի անում[1]։
Կարլ Լյուդվիգ Բյոռնե
Պիեռ Բուաստ
  • Օտար երկիրը հայրենիք չի դառնա[2]։
Վոլֆգանգ Գյոթե
  • Հայրենիքը թերևս նախ և առաջ լեզուն է[2]։
Դյու Գար
  • Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել[2]։
Պետրոս Դուրյան
  • Իմ երկրի լույսը, իմ երկրի երկինքը կամացուկ ինձ ետ են կանչում[2]։
Ռաբինդրատ Թագոր
  • Անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ որ էլ նա չլինի[2]։
Հովհաննես Թումանյան
  • Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի[2]։
Խրիմյան Հայրիկ
  • Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը[2]։
Մովսես Կաղանկատվացի
  • Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի[2]։
Լուկիանոս
  • Ինչպես առանց հողի, այնպես էլ առանց հայրենիքի ապրել չի կարելի[2]։
Վիկտոր Հյուգո
  • Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ[2]։
Իահան Համան
  • Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է[3]։
Մուրացան
  • Սուրբ է հայրենիքը։ Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է կռվել ու մեռնել իր հայրենիքի համար, եթե հարկ լինի։ Բայց նրան չի կարելի ստիպել, որ նա խաբի ու ստի, թեկուզ հանուն հայրենիքի[3]
Շառլ Մոնտեսքյո
Նապոլեոն Բոնապարտ
  • Մարդու, իսկական մարդու համար կարևոր է միայն մի բան. սիրել իր ժողովրդին, իր հայրենիքը, ծառայել նրան սրտով և հոգով[3]
Նիկոլայ Նեկրասով
  • Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է[3]։
Շարլ Շենշոլ
  • Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր։ Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը[3]։
Գարեգին Նժդեհ
  • Հայրենիքին դավաճանելու համար հարկավոր է հոգու արտակարգ ստորություն[3]։
Նիկոլայ Չերնիշևսկի
  • Ով հայրենիքի սահմանը քանդի, թող օձը նրան խայթի[3]։
Գրիգոր Պահլավունի
  • Միայն դատարկամիտ մարդիկ չեն զգում հայրենիքի գեղեցիկ և վեհ զգացումը[3]։
Իվան Պավլով
  • Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր[3]։
Ռափայել Պատկանյան
  • Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց[4]։
Մկրտիչ Պեշիկթաշլյան
  • Երկի՛ր իմ, երկի՛ր հավատով անմար,
Սուրբ է քո ուղին և պսակդ վեհ[4]։
Վահան Տերյան
  • Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[4]։
Իվան Տուրգենև
  • Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է[4]։
Սենեկա
  • Բժիշկը, երբ ուզում է բուժել մի մարդու հիվանդություն, նախ և առաջ պետք է ծանոթանա նրա օրգանիզմի հետ։ Եվ մենք, եթե կամենում ենք մեր հայրենիքին որևէ օգուտ մատուցել, նախ և առաջ պետք է ճանաչենք նրան[4]։
Րաֆֆի
  • Ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու[4]։
Րաֆֆի
  • Եղի՛ր քո հայրենիքի զավակը, խորապես զգա՛ քո կապը հարազատ հողի հետ, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից[4]։
Կոնստանտին Ուշինսկի
  • Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը՝ կամավոր պարտապան[5]։
Ավետիք Իսահակյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 250։
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 251։
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 252։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253։
  5. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 80։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հայրենիք հոդվածը նաև Վիքիպեդիայում: