Գարեգին Նժդեհ

Վիքիքաղվածք-ից
Գարեգին Նժդեհը

Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան (հունվարի 1, 1886 — դեկտեմբերի 21, 1955), հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր։

Ենթագլուխ[խմբագրել]

  • «Ապագա պատմաբանը Դիոգենեսի պես լապտեր վերցրած պետք է քրքրե մեր ներկա դարի պատմությունը, որ գտնե այն գաղափարական գործիչներին, որոնց գործը նմանվում է հին հեքիաթների դարու հերոսների գործունեությանը։ Հայ ներկա իրականության մեջ ապագա անաչառ պատմաբանը շատ քչերին կգտնի, որոնց անունը արժանի կլինի հավերժ ացնելու... Անշուշտ ու անկասկած, դրանց թվում կլինի եւ Գարեգին Նժդեհի անունը...»

«Սյունիք», Գորիս 1920թ., թիվ

Աղբյուրներով[խմբագրել]

  • Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում[1]։
  • Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը[2]։
  • Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...[3]
  • Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության[4]։
  • Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական[5]։
  • Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև՝ հաղթական հայրենիք չի ունենա[6]։
  • Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր[6]։
  • Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է[6]։
  • Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով[6]։
  • Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում[7]։
  • Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ[8]։
  • Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ[8]։
  • Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում[9]։
  • Քաջերի յարութիւնն է մահը[9]։
  • Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել[10]։
  • Մի ժողովուրդ՝ մի ընտանիք[11]։
  • Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան[12]։
  • Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում[13]։
  • Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը[14]։
  • Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած՝ ծեծելուց յետոյ[15]։
  • Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան[16]։
  • Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն՝ բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք[17]։
  • Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար[18]։
  • Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն։ Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է[19]։
  • Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է[19]։
  • Իմ հոգին զոյգ յենարաններ ունի՝ Աստված եւ հայրենիք[20]։
  • Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է[21]։
  • Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը[22]։
  • Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես՝ միջոց[23]։
  • Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց՝ ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ[24]։
  • Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում[25]։
  • Միայն ազնիւն է զօրաւոր[26]։
  • Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ[27]։
  • Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ[28]։
  • Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել[29]։
  • Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս[29]։
  • Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի[29]։
  • Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի[14]։
  • Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ[14]։
  • Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել։
  • Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքներն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց եմ տալիս. -Պիտ կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը։ Ո՛չ,- նրա փոխարեն պատասխանում է իրականությունը։
  • Ազգային ոգի – ահա՜ գերագույն հերոսը, միա՜կը, մեր պատմության անիվը դարձնող, մեր հավաքական ճակատագիրը վարող հերոսը։
  • Հոգու հիվանդություն ունեն ժողովուրդները, երբ բողոքում են իրենց հայրենիքից։
  • Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը։
  • Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը։
  • Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զավակը չէ՝, հայ չէ։
  • Ահա եւ իմ վերջին խօսքը.
    -Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ։ Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը։
    ... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ։
    Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա[29]։
  • «Ճշմարիտ մտաւորականը նա է, որ իր մտաւոր կարողութեան, ամէն բանից առաջ, միացնում է խորապէս բարոյական նկարագիր, բարձր գաղափարականութիւն, ստեղծագործելու նոր իտէալներ, արժէքներ, կեանքի ձեւեր ստեղծելու ընդունակութիւն, սրբազանի զգացում, տեսական խղճմտանք, հոգեւոր արիութիւն, ժողովուրդն իր ամբողջութեան մէջ սիրելու, նրա համար տառապելու անսահման կարողութիւն[30][31]
  • Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդությանը[32]։
  • Պատերազմներն են օրորել մարդկության մանկությունը և ո՛չ խաղաղությունը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատև դադար միայն[33]։
  • Հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը[33]։
  • Պատերազմ է անվերջ, և եթե երբեմն ժողովուրդները կռվադաշտում չեն, ապա նրանք զորանոցներում են, ուր խելահեղորեն պատրաստվում են նորանոր բաղխումնեին համար։ Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը։ Էապես չկան չեզոքներ։ Եթե երկուսն այսօր բարեկամ են - նշանակում է թե նրանք զինակցել են մի երրորդի դեմ[33]։։
  • Ամեն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետև չափված կողմերից ոչ ոք է իրեն վերջնականապես պարտված կամ հաղթված համարում։ Եվ միշտ էլ պարտված կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրեժի ծրագիրը[34]։
  • Հանրածանոթ իրողություն է, որ ռուսական տիրապետությունից ազատվելու ցանկությամբ թաթար Ադրբեջանն երազել է և պիտի երազի մի օր տաճիկներին տեսնելու Ադրկովկասում։ Ծանոթ իրողություն է և այն, որ Տաճկաստանը փորձել է և պիտի փորձի մի օր Ադրբեջանի և Դաղստանի իսլամությունը, ինչպես և Ադրկովկասի բնական ամրությունները դարձնելու պատնեշ Ռուսաստանի դեմ։ Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակված է մի օր կենաց մահու կռիվ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դեմ[35]։
  • Հայրենապաշտությո՛ւն - մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա։ Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության։ Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան անբարիշտ են նրա հարևանները։ Եթե այդպես չէ ամենուրեք, այդպես պիտի լինի[36]։
  • Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով[36]։
  • Անստվեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարվել և ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբություն, ո՛չ մի արժեք։ Քննադատելի են համարվել աստվածներն ու աստվածություններն անգամ։ Նույն ճակատագիրն է ունեցել և հայրենասիրությունը։ Եվ լավ է, որ այդպես է աշխարհը, այլապես իրենց բովանդակ արժեքով երևան պիտի չգային շատ բաներ, որոնցով կարժեքավորվի, կիմաստանանա, կվեհանա կյանքը[37]։
  • Տգիտություն, եսականություն, աշխարհաքաղաքացիություն - ահա երեքը հայրենասիրության անհաշտ թշնամիներից[37]։
  • Կույրը մեղավոր չէ, որ չի տեսնում։ Մտավոր կուրություն է տգիտությունը[37]։
  • Զզվել է եսասերը։ Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակության, մարդկության։ Նա ստանում է՝ առանց տալու։ Նա անիշխանական է, որովհետև իրավունքներ ունի՝ առանց պարտականությունների։ Նա գող է, տզրուկ, որովհետև ապրում է ուրիշների հաշվին։ Իր հանցավոր եսի մեձ փակված, ինչպես խխունջն իր պատյանի մեջ, նա արհամարհում է և հեգնում այն ամենը, ինչ որ հենց այժմ անձնապես չի շահեցնում, չի պարարտացնում։ Ուր շահ, ուր լավ՝ այնտեղ հայրենիք։ Սա է նրա շնական նշանաբանը[37]։
  • Դա (եսասերը) է բարձրացնում անձնական կաշվի արժեքը, դա է պսակազրկում սրբությունները, իդեալները, հայրենիքը[37]։
  • Ժողովրդի մը անցեալը պատմագրել՝ յանուն ապագային և գոյատեւման (բանտային գրառումներ) [38]։
  • Պատմութիւ՛ն - դա չաւարտուած ճակատամարտ [է]... (բանտային գրառումներ) [38]։
  • Պատամագրել՝ նշանակում է կռուի մտնել ժամանակի հետ՝ թոյլ չտալու համար, որ նա մարդկային անցեալն սպանի։ Ժողովրդի անմահութեան կոթողն է պատմութիւնը (բանտային գրառումներ) [38]։

Հատուածներ Մայքլ Արլենին յղուած բաց նամակից[խմբագրել]

  • Թշնամանալ հարազատ եղբօր դէմ հէնց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ, կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը։ Հերձասիրութեան հին դեւն էր դա, որ տարբեր անուան ու ձեւերի տակ կը շարունակէր օտարի հայասպան դերը, մեծապէս դժուարացնելով մեր վերածնունդի գործը։
  • Այժմ իր (հրէութեան - Է.Է.) բախտի կառքը կը քաշեն ե՛ւ բոլշեւիզմը, ե՛ւ ֆրանմասոնութիւնը, ե՛ւ միջազգային բորսաները, դրամատները, մամուլի մեծագոյն մասը եւն.։ Բայց քինաթաքոյց ազգը չբաւականացաւ իր յաղթանակով։ Հոգեպէս միշտ քաղցած մարդկութեան[ը] նետած իր մէկ-երկու նորանշան գաղափարներով, ազգերի ծոցի մէջ նա վառեց դասակարգման արնոտ պայքարի կրակը, եւ այսօր - տէր աշխարհի ոսկու երեք քառորդին - նորանոր պատերազմների եւ ընկերային յեղափոխութեանց ուրուականով կը սպառնայ աշխարհին։
  • Մեր պատմութեան ընթացքում - գիտցէ՛ք ե՛ւ այդ - մեծահարուստ հայը չեղբայրացաւ հայ մտաւորականին, ո՛չ էլ ազգերի բախտի հետ խաղացող ոյժերի բարեկամութիւնը փնտռեց։
  • Միայն զմիւռնիացի հայոց հարստութեամբ կարելի պիտի լինէր մի մեծ ՀԱՅԱՍՏԱՆ գնել։ Այդ ծով հարստութեան մի չնչին մասն իսկ - որը քեմալականները քամուն տուին - պիտի բաւէր հրէաբար կաշառելու մարդկութեան երեք քառորդի խղճմտանքը, զայն հայասէր դարձնելու աստիճան։ Բայց- անէծք մեկուսի երջանկութեան դաւանանքին - հայ ցեղի ապրած եւ ապրուելիք բոլոր տեսակի դժբախտութեանց անիծուած ակնաղբիւրի՛ն անէծք...
  • Ոսկէքսակ հայը չկանգնեց ոսկէգրիչ մտաւորականի թիկունքում, եւ այդ՝ վերջինի լեզուն կարճ, խօսքն անլսելի եղաւ միջազգային արէօպագների մէջ։
  • Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան։
  • Մենք հաւատում ենք՝ Գողգոթայէն յետոյ Յարութիւն կայ։ Եւ արդա՛ր է մեր հաւատքը[39]։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 8. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 125. ISBN 99930-2-276-4. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 80. ISBN 99930-2-263-2. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 143. ISBN 99930-2-263-2. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 153. ISBN 99930-2-263-2. 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ճանաչիր ինքդ քեզ ու քո էությունը
  7. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 51. ISBN 99930-2-263-2. 
  8. 8,0 8,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 7. ISBN 978-99941-978-4-2. 
  9. 9,0 9,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 88. ISBN 978-99941-978-4-2. 
  10. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 91. ISBN 978-99941-978-4-2. 
  11. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 94. ISBN 978-99941-978-4-2. 
  12. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 96. ISBN 978-99941-978-4-2. 
  13. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 100. ISBN 978-99941-978-4-2. 
  14. 14,0 14,1 14,2 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. ISBN 978-99941-978-4-2. 
  15. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 103. ISBN 978-99941-978-4-2. 
  16. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 110. ISBN 978-99941-978-4-2. 
  17. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 111. ISBN 978-99941-978-4-2. 
  18. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 112. ISBN 978-99941-978-4-2. 
  19. 19,0 19,1 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 115. ISBN 978-99941-978-4-2. 
  20. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 122. ISBN 978-99941-978-4-2. 
  21. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 127. ISBN 978-99941-978-4-2. 
  22. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 130. ISBN 978-99941-978-4-2. 
  23. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 135. ISBN 978-99941-978-4-2. 
  24. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 158. ISBN 978-99941-978-4-2. 
  25. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 162. ISBN 978-99941-978-4-2. 
  26. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 169. ISBN 978-99941-978-4-2. 
  27. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 171. ISBN 978-99941-978-4-2. 
  28. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 175. ISBN 978-99941-978-4-2. 
  29. 29,0 29,1 29,2 29,3 Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 185. ISBN 978-99941-978-4-2. 
  30. Գ. Նժդեհ, Ցեղի յաւիտենական զէնքը, Հատընտիր, էջ 159
  31. Ազգային կառույցների հոգևոր-բարոյական և մշակութային ինքնատիպության վերարտադրության գործառույթները (գործնական խնդիրներ), էջ 34
  32. Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 22. 
  33. 33,0 33,1 33,2 Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 23. 
  34. Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 24. 
  35. Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 26. 
  36. 36,0 36,1 Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 28. 
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Գարեգին Նժդեհ - Հատընտիր. Երևան: Հայաստանի հանրապետական կուսակցություն. 2006. էջեր 30. 
  38. 38,0 38,1 38,2 Յ. Քիւրքճեան, ed (1997). Գաղափարագրութիւն Հայ Յեղափոխական Դաշակցութեան. հատոր Ա. Հայկական հրատարակչական. էջ 74. 
  39. Ռաֆայէլ Համբարձումեան, ed (2008). Գարեգին Նժդեհ. համառօտ վարք, ասոյթներ եւ կենսատարեգրութիւն. Նախիջեւան հրատարակչութիւն. Մամիկոնէից տարօնականների ուխտ. էջ 108-110. ISBN 978-99941-978-4-2. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գարեգին Նժդեհ հոդվածը նաև Վիքիպեդիայում: