Jump to content

Ժողովուրդ

Վիքիքաղվածք-ից

Ժողովուրդ, երկու կամ ավելի անձերի խումբ, երկրի բնակչությունը կամ որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում[1]։
  • Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով։ Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը[1]։
Վիկտոր Հյուգո
  • Այն ժողովուրդը, որ չի խոնարհվում զավթիչների առաջ, զավթիչների աչքում միշտ բարբարոս ժողովուրդ է[2]։
Լուի Արագոն
  • Ազատ չի կարող լինել այն ժողովուրդը, որը ճնշում է ուրիշ ժողովուրդների։ Ուրիշ ժողովուրդների ճնշելու համար նրան հարկավոր ուժը, ի վերջո, շուռ է գալիս հենց իր դեմ[2]։
Ֆրիդրիխ Էնգելս
  • Ժողովուրդն ու ամբոխը իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ թեթևամիտ, ժողովուրդը մեծահոգի է ու բարի, ամբոխը՝ դյուրագրգիռ, վտանգավոր ու չար, ժողովուրդը աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան[3]։
Հովհաննես Թումանյան
Գեորգ Հեգել
  • Ճնշում են միայն այն ժողովրդին, որը թույլ է տալիս իրեն ճնշել[1]։
Իոհան Հերդեր
  • Կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես[1]։
Աբրահամ Լինկոլն
  • Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը։ Գնացեք և սովորեք նրանից[1]։
Կոմիտաս
  • Ժողովրդին կաշառել անկարելի է, բայց երբեմն հաջողվում է խաբել նրան[1]։
Ժան Ժակ Ռուսո
  • Մարդը գնում է, բայց ժողովուրդն անընդհատ նորոգվում է[1]։
Սենեկա Ավագ
  • Ժողովրդի բարօրությունը բարձրագույն օրենք է[1]։
Ցիցերոն
  • Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը՝ երբե՛ք[4]։
Յուլիուս Ֆուչիկ
  • Ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել[4]։
  • Չի կարող ապրել մի ժողովուրդ, որ գնահատել չգիտի[4]։
Գարեգին Նժդեհ
  • Դու՛, ժողովուրդ, գիտե՞ս ինչ ձայն ունես, քու ձայնը Աստծո ձայնն է[4]։
Հակոբ Պարոնյան
  • Եթե մի ժողովուրդ չի ուզում մեռնել, նրան սպանելն անհնար է[4]։
Անատոլ Ֆրանս
  • Ճանապարհը, որով անցնում են աշխարհի երկրներում ապրող ժողովուրդները, եթե անգամ նույնը չէ, միևնույն է` նույնն է: Պարզապես որոշ ժողովուրդներ այդ ճանապարհի տասներորդ կիլոմետրին են, որոշները` հիսուն, իսկ որոշներն էլ` հարյուր հիսուն: Այն, ինչ պիտի տեղի ունենա հիսուներորդ կիլոմետրին, բոլորի մոտ էլ տեղի է ունենում, գուցե տարբերվող սյուժեներով ու հերոսներով, բայց իմաստը նույնն է[5]:
Աբել Միքայելյան, Փոփոխության քամին

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 18։
  2. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17։
  3. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 17-18։
  4. 1 2 3 4 5 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 19։
  5. ↑ Աբել Միքայելյան, Փոփոխության քամին, Ե., Դարակ, 2020:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժողովուրդ հոդվածը նաև Վիքիպեդիայում: