Կոնստանտին Ուշինսկի

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Konstantin D. Ushinsky.jpeg

Կոնստանտին Ուշինսկի (ռուս.՝ Константин Дмитриевич Ушинский, փետրվարի 19 (մարտի 3), 1823, Տուլա - դեկտեմբերի 22 1870 (հունվարի 3 1871), Օդեսա), ռուս մանկավարժ-դեմոկրատ, գիտական մանկավարժության հիմնադիրը Ռուսաստանում։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եղիր քո հայրենիքի զավակը, խորապես զգա քո կապը հարազատ հողին, որդիաբար վերաբերվիր նրան, հարյուրապատիկ վերադարձրու այն, ինչ ստացել ես նրանից[1]։
  • Մեր երկրից բացի աշխարհում շատ կան ամեն տեսակի պետություններ և երկրներ, բայց մարդ միայն մեկ հարազատ մայր ունի, մեկն է նաև նրա հայրենիքը[1]:
  • Մարդու ժամանակը, աշխատանքը, ազնվությունը, գիտելիքները, իրեն տիրապետելու ունակությունը, ֆիզիկական, մտավոր և բարոյական ուժերը` այդ բոլորը ամեն մի հարստության միակ արարիչներն են [1]:
  • Երջանկության իրավունքը մարդու ամենաանկապտելի իրավունքն է[1]:
  • Միայն աշխատանքի ներքին, հոգեկան, կենարար ուժն է իբրև աղբյուր ծառայում մարդկային արժանապատվության , դրա հետ միասին նաև բարոյականության և երջանկության համար[1]:
  • Եթե դուք հաջողությամբ ընտրեք աշխատանքը և նրանում ներդնեք ձեր ամբողջ հոգին, ապա երջանկությունն ինքն ձեզ կգտնի[1]:
  • Նպատակը կյանքում հանդիսանում է մարդկային արժանապատվության և մարդկային երջանկության ուղն ու ծուծը[1]:
  • Բավարարեք մարդու բոլոր ցանկությունները, բայց նրանից խլեք կյանքի նպատակը, և կտեսնեք, թե ինչպիսի դժբախտ ու աննշան էակ է դառնում նա[1]:
  • Ամբողջ կրթության գլխավոր խնդիրներից մեկը հատկապես նրանում է կայանում, որպեսզի նոր սերունդներին մշտապես ներգրավել մարդկության ընդհանուր գործի մեջ` դեպի բացարձակ բարօրությունը նրա անվերջանալի ձգտման մեջ[2]:
  • Դաստիարակությունը որ միայն պետք է զարգացնի մարդու բանականությունը և նրան տա որոշակի ծավալով տեղեկություններ, այլև պետք է նրա մեջ բորբոքի լուրջ աշխատանքի ծարավ, առանց որի նրա կյանքը չի կարող լինել ոչ պատվարժան, ոչ երջանիկ[3]:
  • Դաստիարակությունը պետք է մարդու մեջ զարգացնի աշխատանքի նկատմամբ սովորույթ և սեր. այն պետք է նրան հնարավորություն տա իր համար աշխատանք գտնել կյանքում[4]:
  • Եթե մանկավարժությունը ցանկանում է մարդուն դաստիարակել բոլոր տեսակետներից, ապա նա պետք է նախ նրան ճանաչի նույնպես բոլոր տեսակետներից[5]:
  • Դաստիարակը չինովնիկ չէ, իսկ եթե նա չինովնիկ է, ապա նա դաստիարակ չէ[6]:
  • Դաստիարակը միշտ պետք է համոզված լինի, որ դաստիարակության ուժն այնքան մեծ է, որ նա չի էլ կարող ամբողջ ծավալով օգտվել նրանից[7]:
  • Ոչ մի դաստիարակ չպետք է մոռանա, որ նրա ամենագլխավոր պարտականությունը սաներին մտավոր աշխատանքին վարժեցնելն է և որ այդ պարտականությունն ավելի կարևոր է, քան բուն առարկայի դասավանդումը[8]:
  • Մարդկային դաստիարակության ամենագլխավոր ճանապարհը համոզումն է[9]:
  • Դաստիարակության ամենակարևոր մասը բնավորության ձևավորումն է[10]:
  • Միայն անհատը կարող է ներգործել անհատի զարգացման ու ձևավորման վրա, միայն բնավորությամբ կարելի է կազմավորել բնավորություն[11]:
  • Ուշադրությունը մեր հոգու այն միակ դուռն է, որով անպայման անցնում է այն ամենը, ինչ կա գիտակցության մեջ[12]:
  • Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է, բայց ինքնուրույն մտքեր չունենալը է՛լ ավելի մեծ թերություն է.իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից[13]:
  • Սեփական գիտելիքներն ընդլայնել կարելի է միայն այն ժամանակ, երբ նայում ես քո չիմանալու ուղղակի աչքերին[14]:
  • Կցկտուր, անկապ գիտելիքներով լեցուն գլուխը նման է պահեստի, որտեղ ամեն ինչ անկարգ վիճակում է, և որտեղ ինքը` տերը ոչինչ չի գտնի. այն գլուխը, որտեղ միայն համակարգ կա առանց գիտելիքների, նման է կրպակի, որտեղ բոլոր արկղների վրա կան մակագրություններ, իսկ արկղները դատարկ են[15]:
  • Երկրի բնությունը և ժողովրդի պատմությունը, արտացոլվելով մարդու հոգում, արտահայտվել են խոսքերով: Մարդն անհետացել է, բայց նրա ստեղծած բառը մնացել է իբրև ժողովրդական լեզվի անմահ ու անսպառ գանձարան, այնպես որ լեզվի յուրաքանչյուր բառը, նրա յուրաքանչյուր ձևը արդյունք է մարդու մտքի և զգացմունքի, որոնց միջոցով խոսքի մեջ արտացոլվել է երկրի բնությունը և ժողովրդի պատմությունը[16]:
  • Լեզվի մեջ շնչավորվում է ամբողջ ժողովուրդը և նրա ամբողջ հայրենիքը...Լեզուն ամենակենսունակ, ամենաառատ և ամուր կապն է, որը ժողովրդի` իրենց դարն ապրած, ապրող և ապագա սերունդներին միավորում միավորում է մի մեծ, պատմական, կենդանի ամբողջության մեջ[17]:
  • Խոսքը լավ է այն ժամանակ, երբ ճիշտ է արտահայտումմիտքը, իսկ նա միտքը ճիշտ է արտահայտումայն ժամանակ, երբ աճում է նրանից, ինչպես կաշին մրամնից, այլ ոչ թե հագնվում է, ինչպես ուրիշի կաշվից կարված ձեռնոց[18]:
  • Ընթերցել` դա դեռևս ոչինչ չի նշանակում. ինչ ընթերցել և ինչպես հասկանալ ընթերվածը` ահա թե որն է գլխավորը[19]:
  • Գիրքը, որ այնքան կարևոր նշանակություն ունի ինչ-որ չափով զարգանալ սկսած մարդու համար, ճիշտ այնպես, ինչպես բնությունը և կենսափորձը, համր է մնում ոչ միայն նրա համար, ով չի կարողանում կարդալ, այլև նրա համար, ով, մեխանիկորեն կարդալով էջը, չի կարողանում մեռած տառից կորզել կենդանի միտքը[20]:
  • Մտքում արդարացի լինելը դեռևս չի նշանակում արդարացի լինել գործնականում[21]:
  • Սիրո մեջ, ինչպես և ատելության մեջ կարող են միավորվել ամենատարբեր զգացմունքներ` թե՛ տառապանք, թե՛ հաճույք, թե՛ ուրախություն, թե՛ տրտմություն, թե՛ սարսափ, թե համարձակություն, և նույնիսկ զայրույթ ու ատելություն[22]:
  • Դաստիարակության արվեստն այն առանձնահատկությունն ունի, որ գրեթե բոլորին այն թվում է ծանոթ ու հասկանալի գործ, իսկ ոմանց էլ` նույնիսկ հեշտ, և դա այնքանով ավելի հասկանալի ու հեշտ է թվում, որքան մարդը քիչ է նրան ծանոթ տեսականորեն կամ գործնականորեն[23]:
  • Մանկական զգացմունքը, ինչպես որ մանկական մտածողությունը, պետք է ղեկավարել` այն չբռնադատելով[24]:
  • Խելքի տեսական կյանքը կազմավորում է խելքը, բայց միայն սրտի ու կամքի գործնական կյանքն է կազմավորում բնավորությունը[25]:
  • Բնավորության ուժը, անկախ նրա բովանդակությունից, ոչ մի բանով չփոխարինվող գանձ է: Այն վերցվում է միմիայն հոգու բնական աղբյուրներից, և դաստիրարակությունն ամեն ինչից ավելի պետք է պահպանի այդ ուժը, որպես ամեն մի մարդկային արժանապատվության հիմքի[26]:
  • Ուժեղ բնավորությունը, ինչպես և ուժեղ հեղեղը, հանդիպելով խոչընդոտի, միայն գրգռվում է և էլ ավելի ուժգնանում, բայց միաժամանակ խորտակելով խոչընդոտը, իր համար բաց է անում խոր հուն[27]:
  • Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի, որն ունի լավ խելք և լավ սիրտ[28]:
  • Առանց անձնական աշխատանքի մարդը չի կարող առաջ գնալ, չի կարող մնալ նույն տեղում, այլ պետք է ետ գնա[29]:
  • Որքան հոյակապ նախաձեռնություններ և նույնիսկ հիանալի մարդիկ են կործանվել վատ սովորությունների բեռան ծանրությունից[30]:
  • Հարբածի համար լուսավոր փողոցում էլ է խավար[31]:
  • Վախը մարդկային զգայություններից ամենաճնշողն է[32]:
  • Վախն արատների ամենաառատ աղբյուրն է[33]:
  • Առանց անհրաժեշտության ոչ մի բառ մի ասեք ձեր մասին: Ոչ մի անգամ չպարծենաք ո՛չ նրանով, ինչ եղել է, ո՛չ նրանով, ինչ կա, ո՛չ նրանով, ինչ կլինի[34]:
  • Զայրույթի ազդեցության ներքո մենք այնպիսի մեղադրանքներ ենք բարդում մեզ զայրացնող մարդու վրա, որ մեզ զվարճալի կթվային հանգիստ ժամանակ[35]:
  • Անմիտ, անզուսպ զայրույթը նույնքան կործանարար է, որքան և անիմաստ բարությունը կամ քնքշությունը[36]:
  • Հիշողության աշխատանքը լավացնելու կարևորագույն պայմանը նյարդերի առողջ վիճակն է, որի համար անհրաժեշտ են ֆիզիկական վարժություններ[37]:
  • Պրակտիկան ցույց է տալիս, որ մարմնամարզությունը, այսպես թե այնպես մասնագիտացնելով մարդու ինքնակամ շարժումները, բուժում է բազմաթիվ հնացած հիվանդություններ[38]:
  • Մտավոր աշխատանքից հետո հանգիստը ոչ թե ոչինչ չանելն է, այլ ֆիզիկական աշխատանքը, որը ոչ միայն հաճելի է, այլև չափից դուրս օգտակար: Անհրաժեշտ է հերթագայել մտավոր և ֆիզիկական աշխատանքը[39]:
  • Մարդկային կյանքը կքարանար մի կետում, եթե պատանեկությունը չերազեր և բազմաթիվ մեծ գաղափարների սերմերն աննկատելի չհասունանային պատանեկան երազանքների երջանիկ պատյանում[40]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Բանականության սիմֆոնիա, Վ. Լ. Վորոնցով, Երևան 1981, 752 էջ:
  2. Բանականության սիմֆոնիա, էջ 193
  3. Բանականության սիմֆոնիա, էջ 195
  4. Բանականության սիմֆոնիա, էջ 196
  5. Բանականության սիմֆոնիա, էջ 204
  6. Բանականության սիմֆոնիա, էջ 205
  7. Բանականության սիմֆոնիա, էջ 205
  8. Բանականության սիմֆոնիա, էջ 207
  9. Բանականության սիմֆոնիա, էջ 208
  10. Բանականության սիմֆոնիա, էջ 208
  11. Բանականության սիմֆոնիա, էջ 209
  12. Բանականության սիմֆոնիա, էջ 213
  13. Բանականության սիմֆոնիա, էջ 215
  14. Բանականության սիմֆոնիա, էջ 216
  15. Բանականության սիմֆոնիա, էջ 224
  16. Բանականության սիմֆոնիա, էջ 258
  17. Բանականության սիմֆոնիա, էջ 258
  18. Բանականության սիմֆոնիա, էջ 280
  19. Բանականության սիմֆոնիա, էջ 313
  20. Բանականության սիմֆոնիա, էջ 315
  21. Բանականության սիմֆոնիա, էջ 426
  22. Բանականության սիմֆոնիա, էջ 486
  23. Բանականության սիմֆոնիա, էջ 519
  24. Բանականության սիմֆոնիա, էջ 531
  25. Բանականության սիմֆոնիա, էջ 541
  26. Բանականության սիմֆոնիա, էջ 542
  27. Բանականության սիմֆոնիա, էջ 543
  28. Բանականության սիմֆոնիա, էջ 562
  29. Բանականության սիմֆոնիա, էջ 599
  30. Բանականության սիմֆոնիա, էջ 602
  31. Բանականության սիմֆոնիա, էջ 605
  32. Բանականության սիմֆոնիա, էջ 624
  33. Բանականության սիմֆոնիա, էջ 625
  34. Բանականության սիմֆոնիա, էջ 635
  35. Բանականության սիմֆոնիա, էջ 661
  36. Բանականության սիմֆոնիա, էջ 662
  37. Բանականության սիմֆոնիա, էջ 669
  38. Բանականության սիմֆոնիա, էջ 669
  39. Բանականության սիմֆոնիա, էջ 670
  40. Բանականության սիմֆոնիա, էջ 685
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կոնստանտին Ուշինսկի հոդվածը նաև Վիքիպեդիայում: