Ջորջ Բայրոն

Վիքիքաղվածք-ից
Ջորջ Բայրոնը

Ջորջ Գորդոն Բայրոնը կամ Լորդ Բայրոնը (անգլերեն՝ George Gordon Byron) (հունվարի 22, 1788- ապրիլի 19, 1824) անգլիացի բանաստեղծ և ռոմանտիզմի առաջնորդող կերպար է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Իբրեւ հաճելի ժամանց հայերէն կը սորվիմ, հայկական վանքի մեջ:
    Պարզուեցաւ, որ միտքս պայծառացնելու համար ինծի տաժանակիր աշխատանք հարկաւոր է: Այս մէկը ամենադժուարին աշխատանքն է, զոր ես կարողացա գտնել հոս (Վենետիկ) իբրեւ ժամանց, միտքս տանջահարելու կեդրոնանալու համար: Ինչ եւ իցէ, ասիկա հարուստ լեզու է, եւ սորվողի չարչարանքները կը փոխհատուցուին:[1]
  • Ինչպիսին էլ եղած լինի հայերի ճակատագիրը, իսկ դա անցյալում դառն է եղել, ինչպիսին էլ լինի դա ապագայի մեջ, նրանց երկիրը պիտի հավետ մնա որպես աշխարհի ամենահետաքրքիր անկյուններից մեկը:[2]
  • Լավ գրված պատմական վեպը արժե պատմության լավագույն դասընթացներ:[3]
  • Թերևս դժվար է գտնել մի ազգի տարեգրություն, որ ավելի զերծ լինի արատավոր ոճիրներից, քան հայերինը, որոնց առաքինությունները խաղաղասիրության արգասիք են, իսկ արատները բռնադատման հետևանք:[4]
  • Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրի ուսումնասիրողին:[5]
  • Աստուծոյ հետ խօսելու միակ լեզուն հայերէնն է: Հայերէնը հարուստ լեզու է, լիովին պարունակում է մարդկային ձայների բոլոր հնչիւնները:[6]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2007) Լեւոն Լաճիկեան եւ Սուրեն Շէրիք՝ Ներբող Մայրենիին։ Հեղինակային հրատարակութիւն, 16։ ISBN 978-99930-4-9203-3։ 
  2. (2008) Սեյրանուհի Գեղամյան՝ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ «Գրաբեր» ՍՊԸ հրատարակչություն, 25։ ISBN 978-99941-817-9-7։ 
  3. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 132։ 
  4. (2006) Սուրեն Գրիգորյան՝ Ասույթներ։ «Լուսաբաց հրատարակչատուն», 248։ 
  5. (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 47։ ISBN 99930-2-263-2։ 
  6. Նշան Որբերեան:Վկայութիւններ հայոց լեզուի մասին (2010-02-20)։ Վերստացված է՝ 2010-12-17 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝