Գրիգոր Մագիստրոս Պահլավունի
Արտաքին տեսք
(Վերահղված է Գրիգոր Պահլավունիից)
Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (990 — 1058), հայ գիտնական, փիլիսոփա և մանկավարժ։ Նրան են պատկանում «Մեկնութիւն քերականին» միջնադարյան քերականագիտության ստեղծագործությունը, իր նամակների ժողովածուն՝ «Նամականին», և «Հազարտողեան» պոեմը՝ Աստվածաշնչի համառոտ հանգավորված վերապատումը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Իմացական կարողությամբ օժտված մարդը գերադասելի է բոլորից[1]։
- Խորհրդածիր այն ամենի մասին, ինչ կլսես, բայց հավատա նրան, ինչ կտեսնես ու կշոշափես[2]։
- Յուրաքանչյուր մարդ մայրենի լեզվի կարիքը պետք է զգա այնպես, ինչպես հանապազօրյա հացինը։ Լեզուն ազգի հոգևոր հացն է։ Լեզուն էլ հացի նման է՝ ո՛չ հնանում է, ո՛չ թառամում[3]։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 196.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 115. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 46. ISBN 99930-2-263-2.