Jump to content

Վիկտոր Հյուգո

Վիքիքաղվածք-ից
Վիկտոր Հյուգոն

Վիկտոր-Մարի Հյուգո (ֆր.՝ Victor-Marie Hugo, փետրվարի 26, 1802մայիսի 22, 1885), ֆրանսիացի բանաստեղծ, սցենարի հեղինակ, ակնարկագիր, տեսական արվեստագետ, քաղաքական գործիչ, մարդկային իրավունքների ակտիվիստ և ֆրանսիական ռոմանտիզմ շարժման առաջնորդ։

Քաղվածքներ

[խմբագրել]

Աղբյուրով

[խմբագրել]
  • Ցանկանալը քիչ է, հարկավոր է կարողանալ[1]։
  • Մեծին ամենից մոտ կանգնած է ազնվությունը[2]։
  • Բարի լինել շատ հեշտ է, արդարացի լինել՝ ահա թե ինչ է դժվար[2]։
  • Իմաստուն մարդը տարիք է առնում, բայց չի ծերանում[3]։
  • Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն։ Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցյալի խորհրդավոր նշույլի շողարձակումը։ Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը[4]։
  • Բանաստեղծն աշխարհն է՝ ամփոփված մի մարդու մեջ[5]։
  • Բանաստեղծը առարկայականի փիլիսոփան է ու վերացականի գեղանկարիչը[5]։
  • Թագավորները գնում են, ժողովուրդները՝ մնում[6]։
  • Ժողովրդի մեծությունը չի չափվում թվաքանակով, ինչպես որ մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով։ Միակ չափանիշ է ծառայում նրա մտավոր զարգացումը և նրա բարոյական մակարդակը[6]։
  • Մարդու մասին ավելի հստակ կարծիք կարելի է կազմել ըստ նրա երազանքների, քան մտքերի[7]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Մեր արարքները կարող են մեզ հասցնել մինչև երկինք և հակառակը՝ խորտակել հիմնովին։ Մենք մեր արարքների երեխաներն ենք։
  • Աղքատությունը ծնում է հեղափոխություն, հեղափոխությունը՝ աղքատություն։
  • Բարի լինելը չափազանց հեշտ է։ Լինել արդարադատ. ահա թե ինչն է իրականում դժվար։
  • Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում։
  • Մեծ մարդիկ հազվադեպ են միայնակ մնում։
  • Ծիծաղն արև է, որը մարդու դեմքից քշում է ձմեռը։
  • Հույսը մարդկային հոգու ամենամեծ ուժը կլիներ, եթե չլիներ հուսահատությունը։
  • Աստված կնոջը սքանչելի արարեց, իսկ սատանան նրան սիրունիկ դարձրեց։
  • Եղեք ողորմած դժբախտների նկատմամբ և եղեք ներողամիտ երջանիկների հանդեպ։
  • Գիրք արարողը հեղինակն է, գրքի ճակատագիրը որոշողը՝ ընթերցողը։
  • Եթե հնարավոր է դժոխքից ավելի սարսափելի մի բան գտնել, ապա դա կարոտի դժոխքն է։
  • Մեծ խելքի առջև ես խոնարհում եմ գլուխս, մեծ սրտի առջև ծնկի եմ իջնում։
  • Ինձ դուր է գալիս լինել հայտնի՝ դա երջանկություն է, սակայն ես ուզում եմ լինել պետքական՝ դա պարտք է։
  • Մահը փոխակերպում է հավերժական լույսի։
  • Սուրբ լինելը բացառություն է, արդարամիտ լինելը՝ ճիշտ, մոլորվեք, ընկեք, մեղսագործեք, սակայն եղեք արդարամիտ։

Տես նաև

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 100. 
  2. 2,0 2,1 Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 39. ISBN 99941-807-0-3. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 179. 
  4. Օտարազգի մեծերը հայոց լեզվի և Մեսրոպ Մաշտոցի մասին (2011-01-27)։ Վերստացված է՝ 2011-07-11։
  5. 5,0 5,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 95։
  6. 6,0 6,1 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 18։
  7. Վիկտոր Հյուգոյի 25 ոգեշնչող ցիտատները


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վիկտոր Հյուգո հոդվածը նաև Վիքիպեդիայում: