Ազգ
Jump to navigation
Jump to search
Ազգ, մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որը բնորոշվում է լեզվի, տարածքի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող, հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:
Քաղվածքներ[խմբագրել]
- Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից[1]:
- Էմերսոն
- Թաքերման
- Հանրապետության բանակն ազգի հետ պետք է կազմի մի ամբողջություն[1]:
- Մենք բանականությանը հավատող ազգ ենք, սակայն եթե մենք կորցնենք այդ հավատը, փոխարինելով այն զենքի ուժի հավատով, մենք կկործանվենք, չնայած մեր բոլոր գերատոմային սպառազինությանը[1]:
- Լիլիենթալ
- Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից[1]:
- Մարդկությունը նպատակ է, ազգը՝ միջոց: Առանց նրա դուք որպես պարապ հայեցողներ կարող եք պաշտել մարդկությունը, բայց չենք կարող նրա մասը դառնալ, ինչպես էլ փորձելու լինենք[1]:
- Ջուզեպպե Մացցինի
- Ազգին, ինչպես և կնոջը, չի ներվում անփութության րոպեն, երբ առաջին պատահած բախտախնդիրը կարող է նրա նկատմամբ բռնություն գործադրել[1]:
- Յուրաքանչյուր ազգ գոյատևում է իր առանձնահատուկ հատկանիշներով[1]:
- Ամոթ այն ազգին, որն ափսոսում է
- Ամեն ինչ տալ հանուն իր պատվի[1]:
- Ֆրիդրիխ Շիլլեր
- Հպարտության ամենատարածված տեսակն ազգային հպարտությունն է[1]:
- Հաճախ ազգի մեծագույն ներկայացուցիչներ են լինում հենց նրանք, որոնց նա դատապարտում է մահվան[1]:
- Ազգն ունի իր հոգին, իր հոգևոր սկզբնագոյը[1]:
- Ժյուլ Ռենար
- Ազգը, որպեսզի դիմացկուն լինի, կարիք չունի դաժանության[1]:
- Ֆրանկլին Ռուզվելտ
- Ազգն իրեն չի կարող ստորություն թույլ տալ[1]:
- Չարլզ Սամներ
- Ազգի ճշմարիտ մեծությունը ստեղծվում է նույն հատկանիշներից, որոնք կազմում են առանձին մարդկանց իսկական մեծությունը[1]:
- Չարլզ Սամներ
- Սեն Սիմոն
- Ազգը միայն այն դեպքում կամք ունի, եթե նա ազատ է[1]:
- Ստալ
- Ոչ մի ազգ չի կարող հասնել հաջողության, քանի դեռ չի գիտակցել, որ դաշտը վարելը նույնքան արժանավոր զբաղմունք է, որքան պոեմ գրելը[1]:
- Բուքեր Վաշինգտոն
- Ազգի համար չկա ավելի անտանելի բան, քան օտարերկրյա տիրապետության կողմից դրված տուրքը[1]:
- Մեծ ճանապարհի ավազակը մասնակցում է նա հրոսախմբի թալանին, թե կողոպտում է միայնակ, հավասարապես մնում է ավազակ, և անարդար պատերազմ ձեռնարկող ազգը ոչ այլ ինչ է, եթե ոչ կողոպտիչների մեծ հրոսախումբ[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել]