Երջանկություն

Վիքիքաղվածք-ից
Երջանկությունը մարդու կոչումն է։ (Ժան Լակորդեր)

Երջանկություն, մտավոր-զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Երջանկությունը միշտ քաջի կողմն է[1]։
Բագրատիոն
  • Երջանկությունը, ինչպես և սերը, խոսքերով չես նկարագրի[1]։
Ժուլյեն Գրին
  • Երջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պարգևում մեծաթիվ մարդկանց[1]։
Դենի Դիդրո
  • Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել[2]։
Ալեքսանդր Դյումա (հայր)
  • Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է[2]։
Դանիել Զանդերս
  • Երջանիկի համար հեշտ է խրատել դժբախտին[2]։
Էսքիլես
  • Երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ, քարանալ[2]։
Ավետիք Իսահակյան
  • Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[2]։
Աբրահամ Լինկոլն
Մարտին Լյութեր Քինգ
  • Երջանկությունը յուրաքանչյուր դուռ առնվազն մի անգամ բախում է[2]։
Հեգլիթ
  • Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է թվում[2]։
Մոնտեսքյո
  • Երջանկությունը մեր ընդունակությունների առավելագույն զարգացումն է[2]։
  • Միայն երկու բան է նպաստում երջանկությանը. հավատը և սերը[2]։
Նապոլեոն Բոնապարտ
Երջանկությունը ծույլերին չի օգնում: (Սոֆոկլես)
  • Երջանկությունը, գիտեք որ, մարդի՛կ,
Ո՛չ փոխանցում են և ո՛չ էլ առնում,
Այն, որի համար թափում են քրտինք,
Երջանկություն է մեզ համար դառնում[3]:
Միրզա Շաֆի
Անդրե Շենյե
  • Երջանիկ է այն կյանքը, որ սկսվում է սիրով ու ավարտվում է կրքով[4]։
Բլեզ Պասկալ
  • Երջանկությունը մարդու կոչումն է[2]։
Ժան Լակորդեր
  • Երջանիկ է նա, ով իմաստության ու խոհեմության է հասնում շատ ծեր հասակում[4]։
  • Հոգալով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը[4]։
Պլատոն
  • Երջանիկ է այն մարդը, ով լսում է դատափետումը և աշխատում է ուղղվել[4]։
Շեքսպիր
  • Քեզ համար բարեկամ ընտրիր. միայնակ չես կարող երջանիկ լինել, երջանկությունը երկու հոգու գործ է[4]։
Պյութագորաս
  • Եթե ուզում ես երջանիկ լինել, եղի'ր[4]։
Պրոտկով
  • Երջանկությունը օդում չի ճախրում, այլ աշխատանքով է ձեռք բերվում[4]։
Ռուդաքի
  • Կարող էի երջանկությանդ աղբյուրը դառնալ, բայց անբախտությանդ պատճառը դարձա[4]։
Հենրիկ Սենկևիչ
  • Ով չի կարող օգտվել երջանկությունից, երբ այն գալիս է, չպետք է գանգատվի, երբ այն անցնում է[4]։
Միգել Սերվանտես
  • Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
  • Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
Պուբլիլիոս Սիրոս
  • Երջանկությունը ծույլերին չի օգնում[5]։
Սոֆոկլես
  • Երջանկության աչքերը փակ են[5]։
Պոլ Վալերի
Վանգա
  • Անսահման երջանկությունը մեծագույն պատճառ է դժբախտության, իսկ գերառատ իմացությունը՝ խելագարության[5]։
Լեոնարդո դա Վինչի
  • Երջանիկ է նա, ում բախտ է վիճակվել ճանաչել երևույթների պատճառները[5]։
Վերգիլիոս
  • Երջանկության անկասելի պայմանն աշխատանքն է[5]։
Լև Տոլստոյ
  • Ագահություն ն ու երջանկությունը երբեք իրար հանդիպել, զարմանալի չէ, որ նրանք անծանոթ են[5]։
Բենջամին Ֆրանկլին
  • Ուզում ես երջանիկ լինել, ազնիվ մարդ եղիր[5]։
Թոմաս Ֆուլեր
Էմիլ Զոլա
  • Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում[7]։
Իվան Տուրգենև
  • Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են[8]։
Գրիգոր Զոհրապ
  • Ուրիշի փողը երջանկություն չի բերում[9]։
Սաշա Գիտրի
  • Երբ դու ի սրտե ինչ-որ լավ բան ես անում հանուն մյուսների և դրան ի պատասխան շնորհակալություն չես ակնկալում, ինչ-որ մեկը դրա մասին գրում է ճակատագրի գրքում և քեզ ուղարկում է այնպիսի երջանկություն, որի մասին անգամ երազել չէիր կարող[10]։
  • Առավել երջանկություն չկա, քան կրցածդ, սիրածդ գործն ընելով ապրիլը[11]։
Վահե Բերբերյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 165:
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166:
  3. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166-167:
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 4,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 167:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168:
  6. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 121. 
  7. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 253:
  8. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4. 
  9. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 315. 
  10. Կյանքի 5 կանոն Անջելինա Ջոլիից
  11. Հարցազրույց «Ազգ» օրաթերթի Նանա Պետրոսյանի հետ։ Վերստացված է՝ 2009-11-21։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երջանկություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: