Էմանուել Կանտ

Վիքիքաղվածք-ից
Էմանուել Կանտը

Իմանուիլ Կանտ (գերմաներեն՝ Immanuel Kant) (ապրիլի 22, 1724 - փետրվարի 12, 1804) գերմանացի փիլիսոփա է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

Աղբյուրով[խմբագրել]

  • Խելացի ու աշխատասեր է հայ ժողովուրդը... ուր էլ լինի սիրալիր ընդունելության է արժանանում բոլոր ժողովուրդների կողմից:[2]
  • Ամուսնական կյանքով միավորված զույգը պետք է վերածվի ինչ-որ միասնական բարոյական անհատի:[3]
  • Երբ արդարությունը չքանում է, ապա չի մնում ոչինչ, որ կարողանար արժեքավոր դարձնել մարդկանց կյանքը:[4]
  • Միայն հանճարին է տրված օրենքներ տալու իշխանությունը:[4]

Առանց աղբյուրի[խմբագրել]

  • Ամեն վախկոտ ստախոս է, բայց ոչ հակառակը։
  • Կոկետուհին խախտում է կանացիության սահմանը, իսկ կոպիտ պնդաճակատը՝ տղամարդկայնության։
  • Մեծ մարդկանց մոտ հարգանքը միշտ նախորդում է մեծ սիրուն։
  • Երիտասարդներն ունեն շատ զգացմունքներ, սակայն քիչ ճաշակ։
  • Կնոջ արիությունը չարիքի համբերատար հաղթահարումն է՝ հանուն սեփական պատվի և հանուն սիրո, իսկ տղամարդունը՝ չարիքը ոչնչացնելու համառ ու խանդոտ ձգտումն է։
  • Հարկ չկա, որ տղամարդը զայրանա թյուրիմացություններից եկող չարիքներից, նա կարող է դրանք արհամարհել։
  • Բնական պարզության մարդը քիչ գայթակղություններ ունի արատավոր դառնալու համար։
  • Մտքերը առանց պարունակության դատարկ են, բնազդները առանց գաղափարի կույր:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 249. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. հատոր. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 134. ISBN 99930-2-263-2. 
  4. 4,0 4,1 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. հատոր. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 154. ISBN 99930-2-263-2. 

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էմանուել Կանտ հոդվածը նաև Վիքիպեդիայում: