Ցիցերոն

Վիքիքաղվածք-ից
Ցիցերոնը

Մարկոս Տուլիոս Ցիցերոնը (հունվարի 3, մ.թ.ա. 106դեկտեմբերի 7, մ.թ.ա. 43) հռոմեացի քաղաքագետ և փիլիսոփա է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ամոթ չեմ անում խոստովանել, որ չգիտեմ այն, ինչ որ չգիտեմ:[1]
  • Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում:[2]
  • Դատավորը խոսող օրենք է, իսկ օրենքը՝ համր դատավոր:[3]
  • Փիլիսոփայի ողջ կյանքը մահվանը պատրաստվելն է:[5]
  • Սխալվել կարող է ամեն ոք, իսկ իր սխալների վրա համառել` միայն անխելքը[6]:
  • Պատմությունը կյանքի դաստիարակն է[7]:
  • Ես գերադասում եմ մոլորվել Պլատոնի հետ, քան իրավացի լինել պյութագորականների հետ[8]:
  • Հաճելի է հիշել ձախորդությունների մասին, եթե դրանք արդեն անցել են[9]:
  • Կյանքը կարճատև է, սակայն փառքը կարող է հավերջական լինել[10]:
  • Միայն հիմարներն են կամայականությունն անվանում ազատություն[11]:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 156. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 302. 
  3. 3,0 3,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 322. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. հատոր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 59. 
  5. Նաիրա Ավագյան և Լուսինե Զակալաշվիլի, ed (2010). Փիլիսոփայական ասույթներ. հատոր. «Զանգակ-97» հրատարակչություն. էջ 6. ISBN 978-99941-1-748-2. 
  6. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 297:
  7. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 155:
  8. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 276:
  9. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 307:
  10. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 313:
  11. Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 198:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կիկերոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: