Jump to content

Պուբլիլիոս Սիրոս

Վիքիքաղվածք-ից

Պուբլիլիոս Սիրոս (լատիներեն՝ Publilius Syrus, առաջին դար մ.թ.ա), ասացվածքների ասորի գրող, որը որպես ստրուկ բերվել է Հռոմ, սակայն իր տաղանդավորության համար ազատվել և կրթվել է իր տիրոջ կողմից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Աղքատին սփոփում է հույսը, ժլատին՝ ունեցվածքը, դժբախտին՝ մահը[1]։
  • Աղքատությունը մարդուն փորձության է ենթարկում[1]։
  • Ով վնաս է հասցնում մեկին, նա սպառնում է շատերին[2]։
  • Ճակատագիրը մեկ անգամ վնասելով չի բավարարվում[3]։
  • Կյանքի ղեկավարը ճակատագիրն է, այլ ոչ թե իմաստությունը[4]։
  • Մեղավորը օրենքից է վախենում, անմեղը՝ ճակատագրից[4]։
  • Քո երջանկությունը մի՛ կառուցիր ուրիշի դժբախտության վրա[5]։
  • Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար[5]։
  • Անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 13.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.
  3. ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 260։
  4. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 261։
  5. 1 2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 168։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Պուբլիլիոս Սիրոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: