Օվիդիոս

Վիքիքաղվածք-ից
Օվիդիոսը

Պուբլիոս Օվիդիոս Նազոն (լատիներեն՝ Publius Ovidius Naso) (մարտի 20, մ.թ.ա. 43 - մ.թ. 17) հռոմեացի բանաստեղծ է եղել:

Քաղվածքներ[խմբագրել]

Բանաստեղծությունները չեն մեռնում:
  • Գործի մասին դատիր ըստ ելքի:[1]
  • Մաքուր խիղճը չի վախենում ո՛չ ստից, ո՛չ ասեկոսեներից, ո՛չ բամբասանքներից:[2]
  • Հողը ծնում է, և՛օգտակար, և՛ թունավոր բույսեր:[3]
  • Տեսնում և հավանություն եմ տալիս լավագույնին, հետևում եմ վատագույնին:
  • Քանի դեռ երջանիկ ես, քեզ կշրջապատեն բազմաթիվ ընկերներ, իսկ երբ գան ծանր օրերը, միայնակ կլինես:
  • Օգտվի՛ր ջահելությունից. կյանքն արագ է անցնում. հաջորդիվ ուրախություններն այնքան սքանչելի չեն լինի, ինչպես առաջինները:
  • Ամեն ինչ փոխվում է, ոչինչ չի անհետանում:
  • Պահակախումբը գողի համար միայն հրավեր է:
  • Հնարավորությունը միշտ հզոր է: Թող ձեր կարթը միշտ ջրի մեջ լինի, իսկ ձուկն այնտեղ, որտեղ ամենից քիչ եք ակնկալում:
  • Պատրաստ է արտասվել հենց նրանից, որ չկա որևէ բան, ինչի վրա կարելի է լացել:
  • Անվտանգ չէ քո սիրո առարկան գովաբանել ընկերոջդ մոտ. արժե միայն, որ նա հավատա քո գովասանքներին, և կգնա քո հետքերով:
  • Եթե չկա արցունք, սրբի դատարկ տեղերը:
  • Կամ մի՛ սկսիր կամ հասցրու՛ ավարտին:
  • Ով ինչ ուզում է թող մտածի իր մասին:
  • Խիզախի համար ողջ երկրագունդն էլ հայրենիք է:
  • Երջանիկ է նա, ով հմտորեն իր պաշտպանության տակ է առնում այն, ինչ սիրում է:
  • Քիչ է հեռանալ կարողանալը. կարողացի՛ր հեռանալուց հետո չվերադառնալ: Որպեսզի ուժասպառ տապը թափվի սառը մոխրի տեսքով:
  • Ողջախոհ է նա, ում ոչ ոք չի ցանկացել:
  • Սերն արվեստ է, որը կարելի է յուրացնել և որում կարելի է կատարելագործվել՝ միայն իմանալով դրա օրենքները:
  • Բանաստեղծությունները չեն մեռնում:
  • Կաթիլը քարը ծակում է ոչ թե ուժով, այլ հաճախակի ընկնելով:
  • Դիմացի՛ր և պինդ եղի՛ր, քանզի այս ցավը քեզ երբևէ օգուտ կբերի:
  • Սովորել թույլատրված է նույնիսկ թշնամուց:
  • Նավաբեկումից տուժածը խաղաղ ջրից էլ է վախենում:
  • Մաքուր խիղճը ո՛չ ստից է վախենում, ո՛չ շշուկներից, ո՛չ բամբասանքից:
  • Մենք դժվարությամբ ենք հավատում նրան, ինչին հավատալը հաճելի չէ:
  • Խանդը մահացու հարված է հասցնում ամենաամուր և ամենաուժեղ սիրուն:
  • Սիրո արժանանալու համար, միայն գեղեցկությունը քիչ է:
  • Մենք միշտ ձգտում ենք արգելվածին և ցանկանում ենք անթույլատրելին:
  • Ժամանակները փոխվում են, և մենք փոխվում ենք՝ դրանց հետ միասին:
  • Թող ուժդ չհերիքի, բայց ցանկությունդ գովելի է:
  • Կատեմ, թե կարողանամ, իսկ չկարողանամ, կսիրեմ՝ կամքիս հակառակ:
  • Ձևացնելով՝ շուտով այդպիսին էլ կդառնաս:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 29. 
  2. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 201. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. հատոր. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 321.