Վիշտ
Արտաքին տեսք
Վիշտ, հոգեկան տառապանք, որ կարող է առաջանալ անհաջողության, ծանր կորստի, աղետի և այլ պատճառներով։
Քաղվածքներ
[խմբագրել]- Վիշտը մեր բոլոր զգացումներից ամենակայունն է[1]։
- Վիշտը կարելի է միայնակ կրել, ուրախության համար ընկեր է հարկավոր[1]։
- Ճշմարիտ վիշտն ամոթխած է[1]։
- Անցած վիշտը հաճելի հիշողություն է[1]։
- Մի՛ փորձեք վիշտը խեղդել գինու մեջ. այն կարողանում է լողալ[1]։
- Վիշտն ավելի ուժեղ է ճնշում, երբ տեսնում է, որ իրեն անձնատուր են լինում[1]։
- Մեծ հոգիները տառապանքը կրում են լռելյայն[1]։
- Վիշտը պարապության տեսակներից մեկն է[1]։
- Փոքր վշտերը շատախոս են, խորունկ վիշտն անխոս է[1]։
- Վշտի լեզուն անհնար է լռեցնել[1]։
- Սլովացկի
- Իմաստությունն ու վիշտը դժվար է միավորել[2]։
- Հաճելի է հիշել ձախորդությունների մասին, եթե դրանք արդեն անցել են[2]։
- Նա է միայն ճշմարիտ վշտանում, ում վիշտն առանց վկաների է։
- Վշտերի լեզուն լռեցնելն անկարելի է։
- Եթե կարող ես, մի՛ ենթարկվիր վշտին և ամեն դեպքում մի՛ բացահայտիր այն։