Jump to content

Մահաթմա Գանդի

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Մոհանդաս Գանդիից)
Մահաթմա Գանդին

Մահաթմա Գանդի կամ Մոհանդաս Կարամչանդ Գանդի (գուջարատի՝ મોહનદાસ કરમચંદ ગાંધી, հոկտեմբերի 2, 1869 — հունվարի 30, 1948), Հնդկաստանի քաղաքական և հոգևորական առաջնորդ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ես միշտ կրկնել եմ ու կկրկնեմ, որ խաբեբան վերջին հաշվով խաբում է ինքն իրեն[1]։
  • Ճշմարտություն չկա այն մարդու խոսքի մեջ, որն ի վիճակի չէ վերահսկելու իր լեզուն[2]։
  • Ներելն առավել արիություն է, քան պատժելը։ Թույլը չի կարող ներել։ Ներելն ուժեղի հատկանիշ է[3]։
  • Վախկոտն անընդունակ է սեր դրսևորել, դա քաջի առանձնաշնորհն է[4]։
  • Վախկոտությունը երբեք չի կարող բարոյական լինել[5]։
  • Սկզբում նրանք քեզ չեն նկատում, հետո ծիծաղում են քեզ վրա, ապա՝ պայքարում քո դեմ։ Իսկ հետո դու հաղթում ես[6]։
  • «Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կկուրացնի[6]։
  • Ներելու ունակությունը հատուկ է ուժեղներին։ Թույլերը երբեք չեն ներում[6]։
  • Ազատությունը ոչ մի արժեք չունի, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատությունը[6]։
  • Սեփական փորձի մեկ գրամն ավելի թանկ է, քան այլոց բարոյախրատական դասերի տոննաները[6]։
  • Ինձ համար միշտ հանելուկ է եղել, թե ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենք իրենց՝ ստորացնելով ճիշտ իրենց նմաններին[6]։
  • Երջանկությունը մտածածիդ, ասածիդ ու արածիդ մեջ եղած ներդաշնակությունն է[6]։
  • Երբ նպատակ գտնես, ռեսուրսները կգտնվեն[6]։
  • Ապրելու միակ եղանակն ուրիշներին ապրել թույլ տալն է[6]։
  • Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա։ Ես ինքս առանց մեղքերի չեմ, և այդ պատճառով էլ ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս կենտրոնացնել ուրիշների սխալների վրա[6]։
  • Այնքան էլ խելոք միտք չէ սեփական իմաստության վրա վստահ լինելը։ Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ուժեղագույն մարդն էլ կարող է թուլություն ցուցաբերել, և ամենաիմաստունն էլ կարող է սխալվել[6]։
  • Խղճի գործերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ[6]։
  • Ատելությունը հաղթահարեք սիրով, սուտը՝ ճշտով, իսկ բռնությունը՝ համբերությամբ[6]։
  • Մեկի համար հնարավորը՝ հնարավոր է բոլորի համար[6]։
  • Առանց իմ համաձայնության՝ ոչ ոք չի կարող ինձ վնասել[6]։
  • Աստված սեր է։ Սա միակ ճշմարտությունն է, որը ես ընդունում եմ ամբողջությամբ։ Սերն Աստծուն հավասար բան է[6]։
  • Ի՞նչ տարբերություն կա մեռածների, որբերի ու անտունների համար, հանուն ինչի՞ են կատարվում այս ամենաթողությունն ու ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն թե՞ հանուն սրբազան դեմոկրատիայի և լիբերալիզմի[6]։
  • Մարդն իր սեփական մտքերի արտադրանքն է։ Ինչի մասին որ նա մտածում է, այն էլ դառնում է։ Այնուամենայնիվ, իրական գեղեցկությունը սրտի մաքրության մեջ է[6]։
  • Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ինքդ դարձիր այդ փոփոխությունը[6]։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 57.
  2. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 233.
  3. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 280.
  4. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 292.
  5. ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 302.
  6. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Մարիա Ղուկասյան (30.01.2018)։ «Ես հույսս դնում եմ միայն մարդկանց մեջ եղած լավի վրա»։ 168.am։ Վերստացված է՝ 4 Մարտ 2018։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մահաթմա Գանդի հոդվածը նաև Վիքիպեդիայում: